Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ ընկերական հանդիպում կանանց Հայաստանի և Ղազախստանի ազգային հավաքականների միջև:
Մարալ Արթինի և Արմինե Խաչատրյանի խփած գոլերի շնորհիվ Հայաստանի ազգային ընտրանին հաղթեց 2:1 հաշվով:
Հիշեցնենք, որ երկու ընտրանիները կանցկացնեն ևս մեկ ընկերական հանդիպում, որը կկայանա հունիսի 15-ին` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն: