«Լազարյան ակումբի» այսօրվա նիստին Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը պատասխանեցին ներկաների հարցերին, որի ընթացքում ընդդիմության նախկին միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը լրացրեց նրանց՝ ասելով, որ Արցախյան առաջին պատերազմում Արցախը գործոն էր։
«Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ոչ թե Հայաստանն էր ղեկավարում Արցախը, այլ մենք փոխգործակցում էինք, և չկային խնդիրներ, չկար այն հարցը, որ եթե Արցախը չենթարկվի Հայաստանին, ապա կկանգնեցվի ռազմամթերքի մատակարարումը և այլն։ Երբ սկսվեց այս պատերազմը, մենք հասկացանք, որ հիմա Արցախը գտնվում է Հայաստանի լծի տակ։ Արցախը ոչ մի ինքնուրույնություն չուներ․ կորցրել էր սուբյեկտայնությունը։ Եթե սա չլիներ, պատերազմն այս ավարտը չէր ունենա։ Ես չգիտեմ՝ սա եղել է աստիճանաբա՞ր, թե՞ պայմանավորված է նրանով, որ նրանք այն նախագահին չընտրեցին, որին պետք էր»,- ասաց Վազգեն Մանուկյանը։
Նա հիշեցրեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ իր կողմից հնչեց գուցե ոչ այնքան լեգիտիմ, բայց խիստ անհրաժեշտ քայլ՝ Արցախում հեղաշրջում անելու։ Բայց պատասխանը եղավ այն, թե այդ դեպքում Հայաստանից սպառազինությունը կկասեցվի:
Մանրամասները՝ տեսանյութում: