f

Անկախ

Լեգենդար շատ գեներալների արգելված էր մտնել բունկեր, խորհուրդներ տալ. Արկադի Ղուկասյան


Երևանում ընթացող «Լազարյան ակումբի» նիստի մասնակիցները 44-օրյա պատերազմի վերաբերյալ հարցեր ուղղեցին Արցախի նախագահներ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին:

Մասնակիցներից մեկի հարցին, թե որտե՞ղ էր ռազմական հետախուզությունը, ո՞ւր էր նայում ՀՀ իշխանությունը, երբ ակնհայտ էր, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակման, Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանն ասաց. «Այս հարցերին պետք է պատասխանեն նրանք, ովքեր պատասխանատու են այս ամենի համար: Ինչո՞վ էր զբաղված ռազմական հետախուզությունը, հակահետախուզությունը, ինչպե՞ս էր պետությունն արձագանքում իրավիճակի հնարավոր սրմանը, ես կարող եմ ներկայացնել իմ անձնական տպավորությունը, ըստ որի՝ պատերազմն անխուսափելի էր, քանի որ ակնհայտ էր, որ բանակցային գործընթացը սառեցված է, հայկական կողմը խուսափում է բանակցություններից: Իսկ երբ լռում է դիվանագիտությունը, խոսում են թնդանոթները»:

Ղուկասյանի խոսքով՝ կգա ժամանակը, և կունենանք այն հարցերի պատասխանները, որոնք հուզում են բոլորին:

Դիտարկմանը, որ Արցախի նախկին նախագահները պատերազմի օրերին տեսնում էի, թե ինչ է կատարվում Արցախում, ովքեր էին հրամանատարական բունկերում, արդյո՞ք նրանք հնարավորություն չունեին ազդելու իրադարձությունների նման ընթացքի վրա, Ղուկասյանն ասաց. «Թե ինչ էր կատարվում էր բունկերում, մեզ հայտնի չէր, քանի որ մենք այնտեղ չէինք մտնում, և ցավոք, Արցախյան առաջին պատերազմի լեգենդար շատ գեներալներ զրկված էին իրադարձությունների վրա ազդելու հնարավորությունից: Նրանց արգելված էր մտնել բունկեր, խորհուրդներ տալ, ունենալ տեղեկատվություն, թե ինչ է կատրավում: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ կարող էինք անել մենք, ես և Բակո Սահակյանը, եթե ոչ ամեն օր, ապա առնվազն երկու օրը մեկ հանդիպում էինք Արցախի նախագահի հետ, փորձում էինք ազդել իրադրության վրա, փորձում էինք հասնել որոշ հարցերի վերաբերյալ նրա պատասխաններին, բայց ցավոք, նա նույնպես շատ հարցերի պատասխաններ չուներ, քանի որ դա կապված էր Երևանի հետ: Ամեն դեպքում մենք բազմիցս խորհուրդ ենք տվել նրան կապվել Երևանի հետ, ներկայացնել իրական վիճակը, բայց թե որքանով է դա արդյունավետ եղել, չեմ կարող ասել»:

Անդրադառնալով ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահների՝ պատերազմի ժամանակ Արցախ կատարած այցին և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ չկայացած հանդիպմանը, Արկադի Ղուկասյան ասաց. «Այո, կար առաջարկ, որպեսզի Արցախի նախագահը հանդիպի ՀՀ նախկին նախագահների հետ, քանի որ նրանք ունեին իրավիճակի վերաբերյալ իրենց նկատառումները: Ցավոք, այդ հանդիպումը չկայացավ: Տպավորություն էր, թե Արցախյան առաջին պատերազմով անցած մարդկանց փորձն անհրաժեշտ չէ, ինչն անհասկանալի էր, առավել ևս, որ նման իրավիճակում պետք էր միավորել բոլորին: Ցավոք, պատերազմին չներգրավվեց ռազմական, տնտեսական, մտավոր ողջ ներուժը: Փոխարենը շարունավում էր սևերի ու սպիտակների բաժանումը, դավաճանների փնտրտուքը»,-ասաց Ղուկասյանը:

Արկադի Ղուկասյան Լազարյան ակումբ արցախյան պատերազմ

Այլ հոդվածներ հեղինակից

Վերին Շորժա անվանումը պետք է վերահայկականացվի․ Վարդան Ոսկանյան
Ժողովուրդը հիտլերին ու մուսսոլինիին էլ է ձայն տվել, որոնք կործանման տարան իրենց պետությունները․ Շարմազանով
Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 243 նոր դեպք. մահացել է 6 քաղաքացի
Ինձ իմ գործով ու վերջին խոսքով կհիշեք՝ հրաժեշտի խոսքեր հերոսներից․ Panorama.am
Համաձա՞յն եք խաղաղ, բայց առանց սեփական բանակի պետություն ունենալուն․ հարցման արդյունքները
Եղանակը՝ մարզերում ու Երևանում
«Ժողովուրդ». Սուրիկ Խաչատրյանի տունը խուզարկվել է
«Ժողովուրդ». Նոր փոփոխություն. ինչ պետք է ունենան գազաբալոններով մեքենաների վարորդները
«Ժողովուրդ». Քաղաքական հետապնդումները շարունակվում են. թիրախում Արման Սահակյանն է
«Հրապարակ». «Պատիվ ունեմ»-ում որոշել են «թրջել» իրենց մանդատները եւ ռեստորանում մեծ խնջույք են կազմակերպել
«Ժողովուրդ». ՔՊ-ականները որոշել են հավաքվել. ո՞րն է գլխավոր հարցը
«Հրապարակ». 2013-ի միջադեպը կանխորոշեց Սահակյանի ճակատագիրը
Խոշոր հրդեհ Փանիկ գյուղում. այրվել են. երկրորդ հարկում գտնվող երկու սենյակները
«Հրապարակ». Իշխանական պատգամավորներին հրահանգ է իջեցվել
«Փաստ». Շուտով մերձիշխանական շրջանակների շատ «հետաքրքիր» նշանակումների ականատես կլինենք
«Հրապարակ». Իշխանությունն «ականապատել է» խորհրդարանը
Խոշոր վթար-հրդեհ Երևանում. Opel-ը վերածվել է մոխրակույտի. վարորդին մեքենայից դուրս են բերել քաղաքացիները
«Փաստ». Գոր­ծող խորհր­դա­րա­նից ուզում են մաք­սի­մու­մը «քա­մել». Իշխող խմբակցությունում խուճապ է եղել
«Հրապարակ». Ընդդիմադիր դաշինքները համաձայնության են եկել. որ պաշտոնում ում կառաջադրեն
ՀՀ մշտական ներկայացուցչի նամակը՝ հասցեագրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահին
Բայդենն  առաջարկել է COVID-19- ի դեմ պատվաստվածներին  100 դոլար վճարել
Պերուի և Էկվադորի սահմանին6,2 մագնիտուդով  երկրաշարժ է տեղի ունեցել
Արմեն Շեկոյանը նաև Երևանի սիմվոլներից մեկն էր, որի մեջ ամփոփված էր երևանյան երբեմնի կոլորիտն ու հիշողությունը
Պակիստանցի դիվանագետի դստեր սպանությունը բողոքի ալիք է բարձրացրել ԱՄՆ -ում
Ավելին
Ավելին