f

Անկախ

Անցած շաբաթը. Հայաստան


Անցած շաբաթը նշանավորվեց նախընտրական քարոզարշավի մեկնարկով: Ի՞նչ ցույց տվեցին քարոզարշավի անցած 7 օրերը: Անսպասելի գրեթե ոչինչ:  

Թեպետ և՛ նախագահը, և՛ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, և՛ մարդու իրավունքների պաշտպանը կոչ արեցին բացառել քարոզարշավի ընթացքում վիրավորանքը, ատելությունը, թշնամանքի սերմանումը, հայհոյանքը, չհատել բարոյականության սահմանները և տուրք չտալ անազնիվ տեխնոլոգիաներին, մրցակիցներից  իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  ղեկավար Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի հենց առաջին իսկ վայրկյաններից ցուցադրեց ճիշտ հակառակը:

Բացահայտ փողոցային հայհոյանք, ստահոդ մեղադրանքներ, ընդհուպ քաղաքացիական պատերազմի կոչեր: Պարտությունների ու բոլոր ձախողումների համար նա մեղադրեց բանակին: Իր մրցակիցներից «Հայասատան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանին վարկաբեկելու համար հայտարարեց, որ նրա նախագահության օրոք, «երբ  կոնֆետ էին նետում, զինվորները ճանկռտելով էդ կոնֆետի հետևից վազում էին», մոռանալով որ հենց այդ ժամանակ բանակի սննդի հարցրերով պատասխանատուն՝ Գագիկ Մելքոնյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի 16-րդ համարն է: Հայտարարեց, որ ընտրվելու դեպքում կադրային ջարդ ու դաժան վենդետաներ է իրականացնելու համայնքապետների, պետական ու անգամ մասնավոր հիմնարկների սեփականատերերի դեմ, առհասարակ հոխորտաց ու սպառնաց բոլորին տրորել, նաև լրագրողներին ու հոգևոր դասին, «ում պետք ա հանել՝ հանել, ում պետք ա մխել՝ մխել»:

Բացահայտումները

Նախկինում այս ամենը մեծ աղմուկ կբարձրացնեին և տևական քննարկումների առիթ կդառնային, սակայն այժմ դրանք գրեթե աննկատ անցան, քանի որ վաղուց ի վեր հայտնի է՝ Նիկոլ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ՝ ամենաանհավանական ստերն ու ամենաքստմնելի բանսարկությունները:

Այնուամենայնիվ սկանդալներ եղան, ավելի ճիշտ՝ բացահայտումներ:

Նախ պարզվեց, որ իշխող ուժն իր նախընտրական կարգախոսը «գողացել» է թուրքական «Բարօրություն» կուսակցությունից («Burada gelecek var», որ թուրքերենից թարգմանաբար նշանակում է «Ապագա կա»): Բացի այդ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդանիշն էլ ճիշտ և ճիշտ կրկնում է Թուրքիայի հայրենական արտադրանքի խորհրդանիշը, որը փակցվում է թուրքական ապրանքների վրա:

Արդեն երկար ժամանակ է, ինչ հանրությունը փորձում է հասկանալ, թե որտեղ է գտնվում Փաշինյանին կառավարող վահանակը, այլ խոսքով՝ ովքեր են նրա գործատուները: Ռուսամետները նրան կապում են Միացյալ Նահանգների կամ Մեծ Բրիտանիայի հետ, արևմտամետները՝ Ռուսաստանի հետ, մի ստվար խումբ էլ կա, որը նրան կապում է Ադրբեջանի հետ: Այս բացահայտումը և ուրիշ բազմաթիվ փաստեր, որոնց արժանահավատությունը դեռ պետք է ապացուցվի, շատերին հրում են մտածելու, որ բոլոր թելերն այնուամենայնիվ տանում են Թուրքիա: Համենայն դեպս թուրքական հետքն արդեն ճչում է:

Տևական ժամանակ հասարակությունը չէր կարողանում նաև կռահել՝ Փաշինյանը հոգեկան խանգարո՞ւմ ունի, թե՞ սրիկա է:

Երբ քարոզարշավի ժամանակ նա կրկնեց հին երգը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին (թալան, կազինոների հաճախում և այլն), Սարգսյանը նրան 24 ժամ տվեց այդ ամենը հիմնավորող փաստ ներկայացնելու համար, այլապես խոստացավ ինքը նրա մասին կոմպրոմատ հրապարակել: Եվ հրապարակեց մի ձայնագրություն, որում Փաշինյանը խոստովանում է, թե ինչպես է խուսափել բանակցություններից՝ գերադասելով ոչ թե քննարկել Հայաստանի համար քիչ ցավոտ առաջարկությունը, այլ գնալ պատերազմի: Սա իհարկե նորություն չէր, բազմաթիվ այլ ուղղակի ու կողմնակի փաստեր դա ցույց են տվել: Նորությունն այն էր, որ այդ ամենը Փաշինյանը հաջողացրել է, իր իսկ խոստովանությամբ, գիժ ձևանալով: Հիմա արդեն պարզ դարձավ, որ Փաշինյանը հոգեկան խնդիր չունի, պարզապես սովորական խարդախ է՝ վարպետ խարդախին բնորոշ դերասանական տաղանդով:

Այնուամենայնիվ նրա նյարդերն այս ընտրարշավում տեղի են տալիս և նրա ջղաձգումները շատ տեսանելի են: Քարոզարշավը, չնայած գործի դրված բոլոր վարչական լծակներին, հաջողությամբ չի պսակվում: Անցած շաբաթ նրա մրցակից Ռոբերտ Քոչարյանն արդեն առաջ անցավ, Քոչարյանի վարկանիշը հետզհետե բարձրանում է, իրենը՝ նվազում: Մարդիկ չեն հավաքվում, Գյումրիում, Սպիտակում, Վանաձորում, Հրազդանում նրա հանրահավաքները կարելի է ձախողված համարել: Ամենուրեք նրան ուղեկցում են ոչ միայն դիպուկահարներն ու ոստիկանական խմբերը, այլև 100-200 մարդուց բաղկացած մի խումբ, որին կարելի է «շրջիկ թատերախումբ» անվանել: Նրանք ամենուրեք ներկայանում են որպես տվյալ մարզի կամ համայնքի բնակիչներ, որպեսզի մարդկանց մեծ բազմության պատրանք ստեղծեն: Դպրոցների ուսուցիչներին ու աշակերտներին պարտադրաբար տանում են այդ հանրահավաքներին, հրաժարվողներին սպառնում են աշխատանքից հեռացնել: Եվ հեռացնում են: Անցած շաբաթ հեռացրին նույնիսկ Մեհրաբի և Մեղրիի հրամանատարներին, որոնք հրաժարվել էին մասնակցել ընտրական մեքենայություններին: Ոստիկանները և Փաշինյանի հավատարիմ գործարար Գռզոյի՝ Խաչատուր Սուքիասյանի թիկնապահները դաժան հաշվեհարդար են տեսնում այն բնակիչների նկատմամբ, որոնք նրա դեմ խոսելու կամ ընդամենը «դավաճան» վանկարկելու համարձակություն են ունենում:

Շաբաթ օրը վարչապետի նյարդերը չդիմացան այն  աստիճան, որ մոռացավ անգամ, թե ով է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը. նախ նրան նախագահ անվանեց, հետո փորձեց շտկել վրիպումը և վարչապետ դարձրեց:

Այս ամենի համատեքստում զարմանալի չէ նույնիսկ այն, որ նա կոռուպցիայի մեջ է մեղադրում հոգևորականներին, որոնք իշխանություն չունեն, այլ կարծում է, որ իր ցանկությամբ կարող է «ռադ անել» իր թրի տակով չանցած համայնքապետներին: Երբ անցած ամիսներին Հայրենիքի փրկության շարժման պերմանենտ բազմամարդ հանրահավքներ էին տեղի ունենում նրա հրաժարականի պահանջով, պնդում էր, որ հրաժարական չի տա, քանի որ ինքը ընտրված վարչապետ է, բայց կարծում է, որ ինքը կարող է հեռացնել համայնքապետներին, որոնք նույնպես ընտրված են իրենց համայնքի բնակչության կողմից:

Տագնապ

Եվ սա շատ վտանգավոր իրավիճակ է: Քարոզարշավի յուրաքանչյուր օր տագնապի ու վախի մի նոր ամպ է կուտակում Հայաստանի երկնքում: Խոսքն այն մասին չէ, որ այս ամենին զուգահեռ ամեն օր նոր խայտառակ միջադեպեր են տեղի ունենում սահմանին, Հայաստան ներխուժած ադրբեջանցիներն օր օրի ավելի ինքնավստահ ու լկտի են դառնում, նույնիսկ այն մասին չէ, որ անցած շաբաթ իր PR-ի համար ընդամենը 15 գերի վերադարձնելու դիմաց նա կարևոր խաղաքարտ տվեց ադրբեջանցիներին (Աղդամի շրջանի ականապատման քարտեզը), այլ այն, որ ոչ ոք չի կասկածում՝ ընտրությունների ժամանակ նա ոչ մի միջոց չի խնայի ընտրությունների արդյունքները կեղծելու համար և ոչ միջոց չի խնայի դիմադրողների դեմ հաշվեհարդար տեսնելու համար: Իր ցանկացած արդյունքներին չհասնելու դեպքում էլ չի զլանա կրկնել այն, ինչ արել է արդեն 2008 թվականին: Մենք գործ ունենք մի հանցագործի հետ, որը հետդարձի ճանապարհ չունի, գնալու է մինչև վերջ:

 

Հայաստան անցած շաբաթվա գլխավոր իրադարձությունները

Այլ հոդվածներ հեղինակից

Լեհաստանի Հանրային հեռուստաընկերությունը հակահայկական բովանդակությամբ ռեպորտաժ է հեռարձակել լուրերի հիմնական թողարկման ընթացքում
Փոքր տարիքից ընտրեց ծանր աշխատանքը և ամենօրյա մարզումների միջոցով մոտենում է իր երազանքին
Գիտնականները  չեն  բացառում  35%  մահացությամբ կորոնավիրուսի շտամի հավանականությունը
Մեր խնդիրն է այդ հնարավոր պատերազմից հեռու մնալ․ քաղաքագետ
Օգոստոսի 1-ին երթևեկությունը ներհանրապետական էլեկտրագնացքներով կլինի անվճար՝ բացառությամբ Երևան-Գյումրի էքսպրեսների
Վերին Շորժա անվանումը պետք է վերահայկականացվի․ Վարդան Ոսկանյան
Ժողովուրդը հիտլերին ու մուսսոլինիին էլ է ձայն տվել, որոնք կործանման տարան իրենց պետությունները․ Շարմազանով
Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 243 նոր դեպք. մահացել է 6 քաղաքացի
Ինձ իմ գործով ու վերջին խոսքով կհիշեք՝ հրաժեշտի խոսքեր հերոսներից․ Panorama.am
Համաձա՞յն եք խաղաղ, բայց առանց սեփական բանակի պետություն ունենալուն․ հարցման արդյունքները
Եղանակը՝ մարզերում ու Երևանում
«Ժողովուրդ». Սուրիկ Խաչատրյանի տունը խուզարկվել է
«Ժողովուրդ». Նոր փոփոխություն. ինչ պետք է ունենան գազաբալոններով մեքենաների վարորդները
«Ժողովուրդ». Քաղաքական հետապնդումները շարունակվում են. թիրախում Արման Սահակյանն է
«Հրապարակ». «Պատիվ ունեմ»-ում որոշել են «թրջել» իրենց մանդատները եւ ռեստորանում մեծ խնջույք են կազմակերպել
«Ժողովուրդ». ՔՊ-ականները որոշել են հավաքվել. ո՞րն է գլխավոր հարցը
«Հրապարակ». 2013-ի միջադեպը կանխորոշեց Սահակյանի ճակատագիրը
Խոշոր հրդեհ Փանիկ գյուղում. այրվել են. երկրորդ հարկում գտնվող երկու սենյակները
«Հրապարակ». Իշխանական պատգամավորներին հրահանգ է իջեցվել
«Փաստ». Շուտով մերձիշխանական շրջանակների շատ «հետաքրքիր» նշանակումների ականատես կլինենք
«Հրապարակ». Իշխանությունն «ականապատել է» խորհրդարանը
Խոշոր վթար-հրդեհ Երևանում. Opel-ը վերածվել է մոխրակույտի. վարորդին մեքենայից դուրս են բերել քաղաքացիները
«Փաստ». Գոր­ծող խորհր­դա­րա­նից ուզում են մաք­սի­մու­մը «քա­մել». Իշխող խմբակցությունում խուճապ է եղել
«Հրապարակ». Ընդդիմադիր դաշինքները համաձայնության են եկել. որ պաշտոնում ում կառաջադրեն
Ավելին
Ավելին