f

Անկախ

Սա վարչական ռեսուրսի չարաշահման դասական օրինակներից է. Վարդեւանյանը` 1400 ոստիկանների ուղեկցությամբ ավտոերթի մասին


Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ, սահմանադրագետ Արամ Վարդեւանյանը աբսուրդ է համարում Նիկոլ Փաշինյանի դեպի Սյունիք կազմակերպած ավտոերթին  1400 ոստիկանների մասնակցությունը:

«Նիկոլ Փաշինյնաը այս պահին չի հանդիսանում վարչապետ, գտնվում է արձակուրդում, եւ վարչապետի պարտականություններն էլ դրված են փոխվարչապետերից մեկի վրա: Հարց է առաջանում, արդյո՞ք ոստիկանական ուժերը պետք է նման կերպ ներգրավված լինեն քարոզարշավի մեջ, որովհետեւ նման ծավալի ուժերի օգտագործումը ինքնին քարոզարշավին մասնակից դարձնելն է: Երկրորդ` հարց է առաջանում համաչափության տեսանկյունից, մի շարք քաղաքական ուժեր կան, որոնք մասնակցում են քարոզարշավին, այդ ինչպես է ստացվել, որ նույնիսկ 50-ից ավելի ոստիկանի ներգրավմամբ հանրային հավաքի հասարակական կարգի ապահովման տեսանկյունից առկա չէ: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ մշտապես խոսքը գնում է հարյուրավոր, արդեն հազարավոր ոստիկանական ուժերի օգտագործման մասին: Ի վերջո գոյություն ունի համաչափության սկզբունք, ոստիկանական ուժերը  պետական բյուջեից վարձատրություն   ստացող կառույց է: Այսինքն մեզանից յուրաքանչյուրի կողմից վճարված հարկերի ու տուրքերի ուղղություն ընտրվում է պարզապես մեկ անձի քարոզարշավի ենթադրյալ ցանկությունների բավարարում, սա աբսուրդ է»,- ասաց նա  NEWS.am-ի հետ զրույցում:

Վարդեւանյանի խոսքով` սա վարչական ռեսուրսի չարաշահման դասական օրինակներից է, որովհետեւ ոստիկանները չեն լինում միայն ոստիկանական համազգեստով, այլ նաեւ քաղաքացիական համազգեստով. «Դա էլ, հասկանում ենք տեսախցիկների առջեւ ինչ տպավորություն ստեղծելու համար է արվում: Այս բոլորի մասով, վստահեցնում եմ, որ իրավական որոշակի գործընթացներ պիտի լինեն, ցավով եմ  արձանագրում, որ իրավապահները մինչ օրս որեւէ գործողություն չեն ձեռնարկել»:

Պատասխանելով հարցին, թե ինչու է Փաշինյանը հատկապես ավտոերթով գնում Սյունիք, Վարդեւանյա ը ասաց, որ վախի մթնոլորտ ստեղծելու նպատակով է դա արվում:

«Սյունիքի մարզում որեւէ վստահություն չունի ներկայիս եւ հեռացող իշխանությունը, կարծես թե դրանոց որոշակի տպավորություն եւ վախ են ուզում սերմանեն: Զարմանալի է նման վարքագիծը, երբ մենք գիտենք, թե Սյունիքի մարզում ինչպիսի ահագնացող իրավիճակ է այս պահին տիրում սահմանային լարվածության տեսանկյունից: Հարց է առաջանում,երբ նման ճգնաժամում երբ որեւէ գործողություն չի կատարվում, նույնիսկ մեկ հայտարարություն չի արվում սրա վերաբերյալ, այլ խոսվում է միայն դեմարկացիայի եւ դելիմիտացիայի մասին,  այլ նաեւ ավտոերթով մեկնում են Սյունիք: Սա այս հեռացող իշխանության պատասխանատվության զգացումի առհասարակ  բացակայության հավաստումն է»,- եզրափակեց նա:

Արամ Վարդևանյան արտահերթ խորհրդարանական ընտրություններ վարչական ռեսուրս Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Սահմանվել են ռեկտորին ներկայացվող պահանջների նկատմամբ միասնական չափանիշներ
Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում
Արցախում մեկ օրում կատարվել է 26 թեստավորում, կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել
Պաշտոնյան իր շքանշանը թողել է որդուս շիրմաքարին. Արտակ Հովհաննիսյան
Էլեկտրաէներգիայի ասօրվա անջատումների հասցեները
Օդի ջերմաստիճանը հուլիսի 30-31-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով
ԱԹՍ-ների խոցում չի եղել. Տիգրան Աբրահամյան
«Հրապարակ». Վստրեչի Ապերը, դուստրը, որդին անցնցում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով
«Իրավունք». «Կակոյ պրիվետ, տակոյ ատվետ». հրաժարվել են պատվաստվել, զրկվել են հավելավճարներից
Վթարի պատճառով 16 ժամ ջուր չի լինելու Գեղարքունիքի մարզում
«Հրապարակ». Ինչպես հաղթահարվեց Ռուսաստանի դիմադրությունը
«Ժողովուրդ». Կառավարությունում Փաշինյանի հանձնարարականը չեն կատարում
«Իրավունք». Ո՞վ կղեկավարի ԱԺ Արցախի հարցերով մշտական հանձնաժողովը
ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ԱԹՍ-ների` ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձեր
«Հրապարակ». Կալանք՝ իշխանավորներին հայհոյելու համար. Իշխանության «փորացավը» պաշտոնյաներն են
«Ժողովուրդ». Ջալալ Հարությունյանի դեմ մահափորձի գործով կցկտուր ցուցմունքներ են տրվել. ո՞րն է կարևոր հարցը
Վարդենիսից հենց նոր տեղեկացա, որ ՀՀ ԶՈւ ՀՕՊ-ը քիչ առաջ ոչնչացրեց թշնամու արդեն 2-րդ ԱԹՍ-ն, դեռ կա 3-րդը. Արսեն Բաբայան
Հենց նոր գմփոց եկավ, ոնց հասկացա` անօդաչու էր. Վարդենիսի քաղաքապետ. Factor.am
Մոսկվան փոխել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահին
Կռապաշտությունը Հայաստանի պետականության թշնամի..
Դավադրությունների, տարբեր կեղծիքների, նույնիսկ դավաճանության մեջ մեղադրվող անձը պիտի պայմանավորվեր իր հակառակորդների հետ ու անցկացներ ընտրություններ
Թուրքիայում  անտառային հրդեհները ազգային աղետ  են  անվանել
ԱԱԾ-ն առգրավել է լրագրող Նաիրի Հոխիկյանի հեռախոսը
ԱՄՆ պետքարտուղարը  հանդիպել է ԱՀԿ ղեկավարի հետ
Շեկոյանը իր Երևան հյուրանոց պոեմով եղբայրացնում է բոլորին իր սիրո մեջ
Ավելին
Ավելին