ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, մեկնարկեց մարզչական Բ կարգի արտոնագրի դասընթաց։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Մասնակիցների թվում են նախկին հայտնի ֆուտբոլիստներ Արամայիս Տոնոյանը, Էդգար Մանուչարյանը, Գևորգ Կասպարովը, Աղվան Մկրտչյանը, Արամ Բարեղամյանը, Հակոբ Ուզունյանը և այլոք։