Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության E խմբի առաջին տուրում միմյանց դեմ մրցեցին Իսպանիան և Շվեդիան:Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 0-0 հաշվով։ Սա այս մրցաշարում առաջին գոլազուրկ ոչ-ոքին էր։
Չնայած գրանցված հաշվին՝ Իսպանիայի ընտրանին ողջ խաղի ընթացքում առավելություն ուներ․ ֆուտբոլիստները իրական գոլային պահեր ստեղծեցին, սակայն չկարողացան կատարել վերջին հարվածն ու դրանք գոլերի վերածել։