f

Անկախ

ՄԻՊ․Խիստ մտահոգիչ է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կողմից արդեն մի քանի օր շարունակ նախընտրական ելույթների ժամանակ մուրճի ցուցադրումը, կվալդից խոսելը


Նախընտրական քարոզարշավի ընթացքում առանցքային դեր ունեն յուրաքանչյուր քաղաքական ուժի ցուցակի 1-ին տեղը զբաղեցնող գործիչները: Նրանք համարվում և ընկալվում են Վարչապետի թեկնածուներ, այսինքն` անձինք, ովքեր հավակնում են դառնալ ՀՀ-ում գործադիր իշխանության ղեկավար:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո են հատկապես Վարչապետի թեկնածուների պահվածքն ու հռետորաբանությունը՝ հաշվի առնելով, որ քարոզարշավն ընթանում է լարված մթնոլորտում և բարձր է անհանդուրժողականությունը: Ուստի, սույն հայտարարությունը վերաբերում է հենց նրանց:

Օբյեկտիվորեն առանձնահատուկ է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի դերը, քանի որ քաղաքականից ու Վարչապետի թեկնածու լինելուց բացի, նա շարունակում է պահպանել ՀՀ գործադիր իշխանության ղեկավարի գործող կարգավիճակը՝ անկախ արձակուրդում լինելուց կամ չլինելուց: Այդ պատճառով նա պատասխանատվություն է կրում երկրում լարվածության ու բռնության բացառման, համերաշխության ապահովման համար: Այս փաստի ուժով էլ գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի ուղիղ իրավասության տիրույթում:

Այս առումով, խիստ մտահոգիչ է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կողմից արդեն մի քանի օր շարունակ նախընտրական ելույթների ժամանակ մուրճի ցուցադրումը, կվալդից խոսելը և հետո մուրճի ցուցադրմամբ պատկերավոր համեմատություններ անելը:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումը վկայում է, որ այս ցուցադրումներն ու համեմատություններն առաջացնում են վտանգավոր քննարկումներ․ մուրճի ցուցադրումից հետո տարբեր, այդ թվում՝ ընդդիմության աջակից քաղաքացիներ սոցիալական ցանցերի իրենց էջերում հրապարակել են մուրճի նկարներ՝ համեմատելով Վարչապետի պաշտոնակատարի հրապարակած մուրճի հետ՝ անգամ նշելով, թե իրենց հրապարակածն է իսկական մուրճն իրական կիրառությունից հետո կամ ինչպես է իրական կիրառություն ստանալու այդ մուրճը:

Պետք է դադարեցնել անորոշ անձանց շրջանակի ուղղված «ասֆալտին պառկեցնելու», «պատերին տալու», «չփորձել թպրտալու» մարդու իրավունքների տեսանկյունից խիստ վտանգավոր արտահայտությունների օգտագործումը: Այս անթույլատրելի հռետորաբանությունն ասոցացվում է մարդու իրավունքների զանգվածային խախտումների հետ: Ակնհայտ է, որ Վարչապետի պաշտոնակատարն առաջնահերթ նկատի ունի իրավապահ մարմինների կողմից նման արարքներ կատարելը, բայց իրավապահ մարմիններն առաջնորդվում են բոլորովին այլ կանոններով և «ասֆալտին պառկեցնելու», «պատերին տալու», «չթփրտացնելու» կատեգորիաներով ղեկավարվելու որևէ իրավունք չունեն:

ՀՀ վարչապետի թեկնածու համարվող գործիչները հատկապես պետք է զգույշ լինեն իրենց կողմից օգտագործվող բառերի նկատմամբ, հաշվի առնեն դրանց բոլոր փոխաբերական իմաստները:

Արման Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան

Արման Թաթոյան Հայաստան արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Այլ հոդվածներ հեղինակից

Թալիբները   կրկին հարձակվել են Աֆղանստանում ՄԱԿ -ի գրասենյակի վրա
Քադաֆիի որդին հայտարարել է Լիբիայի միասնությունը վերականգնելու ծրագրերի մասին
Էրդողանը չի բացառել, որ անտառային հրդեհները կարող էին հրկիզման պատճառով  առաջանալ
Վրաստանում բացվել են օտարերկրացիների պատվաստման կետեր
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 23 807 նոր դեպք  է հաստատվել
Մեկնարկել են Condor ավիուղիների Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով չվերթերը
Հայկ Մարությանի կարգադրությամբ դպրոցներից մեկում աուդիտ կանցկացվի
Եթե լինեն դավաճաններ, որոնք ընդունակ են այրել սեփական հայրենիքը, ամենախիստ պատիժը կկրեն․ Էրդողանը՝ Թուրքիայի հրդեհների մասին
Վրաստանը աշխարհում 9-րդն է՝ կորոնավիրուսի վարակի թվով
Հայտնաբերվել է 25-ամյա երիտասարդին կրակած անձը․ ոստիկանություն
Սևանա լճից դուրս են հանել 11-ամյա ջրահեղձվող քաղաքացուն
Լուրերը, որոնք երեկ շրջանառվել են, որևէ աղերս չունեն իրականության հետ․ Արյունաբանական կենտրոնի տնօրենը՝ Դատախազության հայտարարության մասին
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Արմեն Շեկոյանի հոգեհանգստի արարողությանը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Սևանում փրկարարները ջրից դուրս են բերել ջրահեղձվող 11-ամյա երեխային
Միգրանտները կազմում են աշխարհում մարդկանց առևտրի զոհերի ավելի քան կեսը. ՄԱԿ գլխավոր քարտուղար
Տեղի համայնքապետարանը՝ պատերազմի ժամանակ անասունների կորուստ ունեցողներին
Նշված հասցեների գազամատակարարումը կդադարեցվի
Ռուսաստանում միգրանտների համար քննությունը կանցկացվի նոր առաջադրանքներով
Ռուսաստանում Սու-35Ս է կործանվել
ԵՄ-ն Վրաստանին սպառնում է դադարեցնել ֆինանսավորումը
Պատերազմից 10 ամիս անց Եռաբլուրում նոր փոսեր են փորվում
Չպետք է ֆինանսավորել մի երկրի, որը սպառնում է տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանը։
Կազմակերպված ճամփորդությունը իմ երեխայի աչքերին լիարժեք ժպիտ բերեց
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հաղթեց ադրբեջանցի մրցակցին․ Տոկիո 2020
Ավելին
Ավելին