f

Անկախ

Նիկոլը նախապատրաստում է նոր մարտի 1․ նրա կերպարն ամենավտանգավոր բայրաքթարն է․ ձեռքի մուրճը ոչնչով չի տարբերվում Ռուանդայի հուտուների մաչետեներից


«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է․ «Երբ Նիկոլն ու այս իշխանությունը խոսում են անվտանգությունից, նույնն է, թե նացիստները Բուխենվալդում ՄԻՊ գրասենյակ բացեին։

Արտաքին անվտանգությունը փլուզելուց հետո, հիմա նա ինտենսիվ փլուզում է ներքին անվտանգությունը։

Նիկոլը, մուրճը ձեռքին, նախապատրաստում է նոր մարտի 1։ Սա տեղի է ունենում բոլորիս աչքի առաջ, նա թաքուն ոչինչ չի անում։ Ու մենք բոլորս սպասում ենք, որ փաստը կատարվի։

Պետական ինստիտուտների անգործությանը մենք սովոր ենք. ԿԸՀ-ն, իրավապահները, Անվտանգության խորհուրդը, ԱԺ-ն դիտորդի դերում են։ Ընտրությունների իբր մասնակից 26 ուժերի ճնշող մեծամասնությունը դիտորդ է։

Բայց նույնիսկ սա չէ վատագույնը։ Ամեն ինչ տեղի է ունենում հասարակության աչքի առաջ՝ դասախոսների, ուսուցիչների, բժիշկների, տնային տնտեսուհիների, գործարարների, բոլորի։

Վերնախավերի վերջը տալու՝ Նիկոլի կոչերը նման են Ռուանդայի հուտուների լիդերների կոչերին։

Նիկոլը բոլորին ուզում է թշնամացնել բոլորի դեմ.

- Հոգևորականներին՝ հավատացյալների

- Ուսուցչին՝ աշակերտի

- Սպային՝ զինվորի

- Գրողին՝ ընթերցողի, երաժշտին՝ ունկնդրի

- Մտավորականին՝ հասարակության

- Իրավաբանին՝ քաղաքացու

- Զոհվածի ընտանիքին ու անհետ կորածի ընտանիքին, գերությունից եկածին ու գերության մեջ գտնվողին։

- Ընտանիքի անդամներին, համագյուղացիներին, հարևաններին՝ բոլորին բոլորի դեմ

Նիկոլի կերպարն ամենավտանգավոր Բայրաքթարն է։ Հիմա այդ չարագույժ միավորը պտտվում է մեր երկրի վրա։

Նրա ձեռքի մուրճը ոչնչով չի տարբերվում Ռուանդայի հուտուների մաչետեներից, որոնք հետո դարձան հարյուր հազարավոր մարդկանց սպանության առարկա։ Զարմանալի զուգադիպությամբ՝ նրանց հոգին էլ էր «փառավորվում»։

Ամեն ողբերգություն մինչև ինչ-որ մի պահ կարելի է կանգնեցնել։ Ողբերգությունները տեղի են ունենում, երբ այդ պահերը բաց են թողնվում, երբ ողբերգության ճարտարապետին չեն կանգնեցնում։

Մեր պասիվ լռությամբ, մեր վախվորած չեզոքությամբ ի՞նչ ենք ուզում մենք, որ Նիկոլը հասնի՞ իր ուզածին, կազմակերպի բախումնե՞ր, թափվի արյուն ու հետո մտահոգ դեմքով հարցնենք՝ բայց ո՞նց այսպես եղավ, ու մի տասը տարի քննարկենք, թե ոնց եղավ։

Որովհետև կարևոր պահերին լռում ենք, թաքնվում ենք։ Որովհետև մուրճի կադրերից հետո, ու աֆրիկյան ցեղախմբի առաջնորդին բնորոշ տեքստերից հետո մենք լռում ենք, ու քաղաքակիրթ հայ ժողովրդի էլիտաները, կառույցները, հանրային հեղինակությունները չեն սաստում նրան, չեն բռնում նրա ձեռքը, այդ թվում՝ բառիս բուն իմաստով։ Որովհետև նրա թիմակիցները հեռախոսով այլ բան են ասում, մասնավոր հանդիպումներում անկեղծանում են նրա կերպարի, հոգեվիճակի, այլանդակությունների մասին, իսկ հետո, նրա կողքին կանգնած, ծափ են տալիս։

Այսօր Երևանի բոլոր միջավայրերում «ինչ է լինելու ընտրություններում», հարցին հետևում է մի պատասխան՝ Նիկոլը տանում է բախումների։ Ու դա ասելուց հետո մենք հանգիստ շարունակում ենք մեր գործը։

Մեկ հոգու Հայաստանը

Մեկ հոգին որոշեց չեղարկել նախորդ 25 տարվա բանակցությունները և սկսել զրո կետից, ու մենք հանդուրժեցինք։

Մեկ հոգին որոշեց հրահրել պատերազմ, մենք հանդուրժեցինք։

Մեկ հոգին որոշեց հոկտեմբերի 19-ին չկանգնեցնել պատերազմը, մենք հանդուրժեցինք։

Մեկ հոգին որոշեց պարտությունից հետո չհեռանալ, մենք հանդուրժեցինք։

Մեկ հոգին որոշել է գնալ հետընտրական արկածախնդրության՝ բոլոր անկանխատեսելի հետևանքներով, ու մենք լուռ հետևու՞մ ենք։

Ինչպես խուսափել նոր մարտի 1-ից

Այլևս մնացել է միայն մեկ տարբերակ՝ հունիսի 20-ին համատարած մերժել Նիկոլին։ Հայաստանը պետք է դառնա մեկ միասնական քվեաթերթիկ՝ մերժել Նիկոլին։ Որպես քաղաքացի՝ մենք այլևս միայն այդպես կարող ենք կանխել բախումները։Միայն այդպես մենք նրան կարող ենք զրկել ներհայկական բարիկադների հնարավորությունից։ Մեր քվեաթերթիկը Նիկոլի հակաթույնն է։ Նրանք, ովքեր սա գիտակցում են ու, այնուհանդերձ, կմնան տանը, չեն գնա ընտրությունների, աջակից են դառնում հնարավոր ողբերգության»։

   

Վահե Հովհաննիսյան արտահերթ խորհրդարանական ընտրություններ Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Այդ ջոկատը մեկնե՞լ է Արցախ, եթե՝ ոչ, Տավուշի սահմա՞նն է պաշտպանել,եթե այո,ապա մարզի ո՞ր տարածաշրջանի առաջնագիծն է պաշտպանել, ո՞ր ժամկետում, քանի՞ օր
Առանձնացված տեղ՝ այնպես են շեշտում, կարծես ցանկություն ունեն լրագրողներին անկյուն կանգնեցնել
Արմեն Սարգսյանը Լիլիթ Մակունցին շնորհել է արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան
Ադրբեջանական ԶՈՒ-ն անօրինական զբաղեցնում է ՀՀ քաղաքացիներին պատկանող ճանապարհները ու հողատարածքները․Արման Թաթոյան
ՀՀ իշխանությունները ցանկանում են հայերին վերածել գլուխներն ավազի մեջ մտցրած ջայլամների․․
Շրջակա միջավայրի նախարարությունում շարունակվում են սպիտակ արագիլների աղտոտման հնարավոր աղբյուրների և պատճառների բացահայտմանն ուղղված աշխատանքները
Երկրին պարտություն բերած քաղաքական ուժը չի կարող շարունակել կառավարել երկիրը, դա նոնսենս է, շուտով քաղաքական նոր հոսանք է առաջանալու․ Գեղամ Նազարյան
Վթարավերականգնման աշխատանքներով պայմանավորված հետաձգվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մի հատվածի գազամատակարարման վերականգնումը
Ժամանակը ցույց կտա՝ չագուչն ում գլխին կջարդվի․ Վահե Հակոբյան
ՌԴ դեսպանությունը նոր ռազմական կցորդ ունի. հանդիպում Արտակ Դավթյանի հետ
ԱԺ փոխխոսնակի թեկնածուն փորձեց բացատրել՝ ինչպես է դարձել ռազմական գործողությունների մասնակից դրանց ավարտից հետո
Սյունիքի Արավուս գյուղին սահմանակից 13 ադրբեջանական դիրքերում վերջին մեկ շաբաթում շարժն ակտիվացել է, ուժեղ ինժեներական աշխատանքներ են իրականացնում․ բնակավայրի ղեկավար
Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Փաշինյանը վենդետաներ է իրականացնում նրանց նկատմամբ, ումից այդ «Սյունյաց բարեւը» ստացել է. Ռուստամյան
ԱԺ-ում տեսարանը շատ տհաճ է. Արսեն Բաբայան
ՓՀԷԿ-ի շահագործման համար ընկերությունը առերևույթ կեղծ ջրօգտագործման թույլտվություն է ներկայացրել. քրգործ է հարուցվել
"Հրապարակ՛՛․Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ,կփոխվի՞ Առուշ Առուշանյանի խափանման միջոցը
ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ
Սիմոն Մարտիրոսյանը դարձավ կրկնակի օլիմպիական փոխչեմպիոն
՛՛Հրապարակ՛՛․Արշակ Կարապետյանի ունեցվածքը
Ձեր ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունքում մենք կամաց-կամաց վերածվում ենք փոքրիկ բռնապետության․ Աղվան Վարդանյան
Ձեր ԱԳ փոխնախարարը Արցախն անվանել է ԼՂ տարածք, այժմ հավակնում է ԱԳ նախարարի պաշտոնին, իշխանությունը պատրաստվո՞ւմ է ներողություն խնդրել․ Թագուհի Թովմասյան
Դուք ձեր cv-ները կարդացե՞լ եք, լավ կլինի փոխեք ձեր խոսույթը, այստեղ թատրոն չէ, թարգեք ծափահարությունների ավանդույթը․ Հայկ Մամիջանյանը՝ ՔՊ-ականներին
Արմեն Սարգսյանը նոր դատավոր է նշանակել
Ծեծկռտուք և կրակոցներ Նանսենի փողոցում. Նոր Նորքի ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցներին
Ավելին
Ավելին