f

Անկախ

Վերապատրաստվել են նախադպրոցական ուսումնական հաստատությունների 1350 աշխատակիցներ


Համաշխարհային բանկի դրամաշնորհի շրջանակում «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամն իրականացրել է «Արտակարգ իրավիճակներում խնամքի, զարգացման և կրթության ծառայությունների տրամադրումը» ծրագիրը, որի ընթացքը և հետազոտության արդյունքները ներկայացվել են առցանց հանդիպման ընթացքում:

Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ շեշտելով, որ նախադպրոցական կրթության ոլորտը թերևս ամենաշատն է տուժել համավարակի ազդեցությունից: 

«Եթե մյուս մակարդակներում կարողացել ենք կրթության շարունակականությունն ապահովել հեռավար ուսուցման և տարբեր տեխնոլոգիաների կիրառման միջոցով, ապա նախադպրոցական հաստատություններում իրավիճակն ավելի բարդ էր. վաղ մանկության զարգացման այս փուլում մենք խնդիրներ ունեցանք երեխաներին համապատասխան ծառայություններ տրամադրելու տեսանկյունից: Հետևաբար ակնհայտ է, որ կարիք ունենք զարգացնելու նախադպրոցական կրթության ոլորտի աշխատակիցների կարողությունները, որպեսզի արտակարգ իրավիճակներում նրանց տրամադրած ծառայությունները լինեն արդյունավետ և հասցեական»,- շեշտել է փոխնախարարը՝ գոհունակությամբ փաստելով, որ «Արտակարգ իրավիճակներում խնամքի, զարգացման և կրթության ծառայությունների տրամադրումը» ծրագրի շրջանակում վերապատրաստվել են 951 նախադպրոցական ուսումնական հաստատությունների 1350 աշխատակիցներ՝ դաստիարակներ և մեթոդիստներ:

Դա, ըստ Ժաննա Անդրեասյանի, բարձր ցուցանիշ է՝ հաշվի առնելով այն փաստը, որ այդ ոլորտում պարբերական վերապատրաստումների մեխանիզմը բացակայել է, և միայն նախորդ տարի՝ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի փոփոխությունից հետո է այն ամրագրվել՝ տարեկան աշխատակիցների 1/5-ի վերապատրաստման պարտադիր պահանջով: Փոխնախարարի խոսքով՝ ծրագրի միջոցով կուտակվել է մեծ փորձ՝ պարբերական վերապատրաստումների իրականացման և ոլորտի կարիքների հասցեականացման տեսանկյունից: Նա վերահաստատել է, որ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստակամ է մեկտեղել ջանքերը նախադպրոցական կրթության ոլորտի աշխատակիցների կարողությունների զարգացման ուղղությամբ: 

Հանդիպման մասնակիցներին ողջունել է նաև Համաշխարհային բանկի ծրագրերի համակարգող Անուշ Շահվերդյանը:  

«Քայլ առ քայլ» ԲՀ գործադիր տնօրեն Մարինե Մկրտչյանը ներկայացրել է «Արտակարգ իրավիճակներում խնամքի, զարգացման և կրթության ծառայությունների տրամադրումը» ծրագրի նպատակները, իրականացման փուլերը և շարունակականության ապահովման գործընթացը: Նրա խոսքով՝ ծրագրի նպատակն է օգնել նախադպրոցական հաստատությունների մասնագետներին, որ դիմակայեն ճգնաժամերին, ունենան համապատասխան հմտություններ և կարողություններ՝ երեխաների ու նրանց ծնողների հետ աշխատելու և համավարակի պայմաններում որակյալ ուսուցման ու դաստիարակության գործընթաց կազմակերպելու համար, ինչպես նաև մեծացնեն իրազեկվածության և պատրաստվածության մակարդակը: 

Ըստ «Քայլ առ քայլ» ԲՀ գործադիր տնօրենի՝ մեթոդական վերապատրաստումների թեմաները ներառել են հիմնական գիտելիքներ ՔՈՎԻԴ-19-ի, կանխարգելման հնարավոր ուղիների, նախադպրոցական հաստատությունների վերաբացման գործընթացի հիմնական սկզբունքների և փուլերի, համավարակի ընթացքում ուսումնական գործընթացի հարմարեցման, հիգիենայի, անվտանգ վարքի ու կանխարգելման վերաբերյալ, ինչպես նաև աշխատանք ծնողների հետ: Հոգեբանների հետ աշխատանքը վերաբերել է սթրեսի կառավարման արդյունավետ ռազմավարության և հատուկ կարիք ունեցող երեխաների հետ աշխատելու արդյունավետ մոտեցումներին: Անդրադառնալով ծրագրի ընդլայնման խնդրին՝ Մարինե Մկրտչյանը նշել է, որ նախատեսվում է շարունակել վերապատրաստումները, ավելի մեծ տեղ հատկացնել ներառական կրթության բաղադրիչին, ինչպես նաև կազմակերպել մենթորական այցելություններ և մեթոդական օժանդակություն: 

Ծրագրի շրջանակում իրականացված հետազոտության արդյունքները ներկայացրել են հետազոտող թիմի ղեկավար Գայանե Ղազարյանը և մոնիթորինգի ու գնահատման մասնագետ Աննա Թադևոսյանը:

 

Հայաստան ՀՀ ԿԳՄՍ

Այլ հոդվածներ հեղինակից

Այդ ջոկատը մեկնե՞լ է Արցախ, եթե՝ ոչ, Տավուշի սահմա՞նն է պաշտպանել,եթե այո,ապա մարզի ո՞ր տարածաշրջանի առաջնագիծն է պաշտպանել, ո՞ր ժամկետում, քանի՞ օր
Առանձնացված տեղ՝ այնպես են շեշտում, կարծես ցանկություն ունեն լրագրողներին անկյուն կանգնեցնել
Արմեն Սարգսյանը Լիլիթ Մակունցին շնորհել է արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան
Ադրբեջանական ԶՈՒ-ն անօրինական զբաղեցնում է ՀՀ քաղաքացիներին պատկանող ճանապարհները ու հողատարածքները․Արման Թաթոյան
ՀՀ իշխանությունները ցանկանում են հայերին վերածել գլուխներն ավազի մեջ մտցրած ջայլամների․․
Շրջակա միջավայրի նախարարությունում շարունակվում են սպիտակ արագիլների աղտոտման հնարավոր աղբյուրների և պատճառների բացահայտմանն ուղղված աշխատանքները
Երկրին պարտություն բերած քաղաքական ուժը չի կարող շարունակել կառավարել երկիրը, դա նոնսենս է, շուտով քաղաքական նոր հոսանք է առաջանալու․ Գեղամ Նազարյան
Վթարավերականգնման աշխատանքներով պայմանավորված հետաձգվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մի հատվածի գազամատակարարման վերականգնումը
Ժամանակը ցույց կտա՝ չագուչն ում գլխին կջարդվի․ Վահե Հակոբյան
ՌԴ դեսպանությունը նոր ռազմական կցորդ ունի. հանդիպում Արտակ Դավթյանի հետ
ԱԺ փոխխոսնակի թեկնածուն փորձեց բացատրել՝ ինչպես է դարձել ռազմական գործողությունների մասնակից դրանց ավարտից հետո
Սյունիքի Արավուս գյուղին սահմանակից 13 ադրբեջանական դիրքերում վերջին մեկ շաբաթում շարժն ակտիվացել է, ուժեղ ինժեներական աշխատանքներ են իրականացնում․ բնակավայրի ղեկավար
Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Փաշինյանը վենդետաներ է իրականացնում նրանց նկատմամբ, ումից այդ «Սյունյաց բարեւը» ստացել է. Ռուստամյան
ԱԺ-ում տեսարանը շատ տհաճ է. Արսեն Բաբայան
ՓՀԷԿ-ի շահագործման համար ընկերությունը առերևույթ կեղծ ջրօգտագործման թույլտվություն է ներկայացրել. քրգործ է հարուցվել
"Հրապարակ՛՛․Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ,կփոխվի՞ Առուշ Առուշանյանի խափանման միջոցը
ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ
Սիմոն Մարտիրոսյանը դարձավ կրկնակի օլիմպիական փոխչեմպիոն
՛՛Հրապարակ՛՛․Արշակ Կարապետյանի ունեցվածքը
Ձեր ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունքում մենք կամաց-կամաց վերածվում ենք փոքրիկ բռնապետության․ Աղվան Վարդանյան
Ձեր ԱԳ փոխնախարարը Արցախն անվանել է ԼՂ տարածք, այժմ հավակնում է ԱԳ նախարարի պաշտոնին, իշխանությունը պատրաստվո՞ւմ է ներողություն խնդրել․ Թագուհի Թովմասյան
Դուք ձեր cv-ները կարդացե՞լ եք, լավ կլինի փոխեք ձեր խոսույթը, այստեղ թատրոն չէ, թարգեք ծափահարությունների ավանդույթը․ Հայկ Մամիջանյանը՝ ՔՊ-ականներին
Արմեն Սարգսյանը նոր դատավոր է նշանակել
Ծեծկռտուք և կրակոցներ Նանսենի փողոցում. Նոր Նորքի ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցներին
Ավելին
Ավելին