ԵԱՏՄ համագործակցության շրջանակներում առաջարկվում է Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպել ավիացիոն մասերի արտադրատեսակների արտադրություն: Այս մասին տեղեկանում ենք Քաղավիացիայի կոմիտեից:
«Այն կազմակերպությունները, որոնք հետաքրքրված են այս առաջարկով կարող են դիմել Քաղաքացիական ավիացիայի կոմիտե հետևյալ հեռախոսահամարով՝ 060 434 220, Թռիչքային պիտանիության վարչության պետ Կարեն Գյուրջյանին մինչև սույն թվականի հունիսի 17-ը»,-ասված է հաղորդագրության մեջ: