f

Անկախ

Արամ Սիմոնյան. «Իսկ իրե՞ն ով պետք է սովորեցնի հարգել մարդու վաստակը, իրավունքները, ով պետք է սովորեցնի, երևի չեն սովորեցրել, դրա համար էլ այդպես խոսում է տակից ու վրայից». «168 ժամ»


Նիկոլ Փաշինյանը հունիսի 12-ին Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում հայտարարել էր, թե այն գիտնականները, որոնք ծառայել են նախկիններին՝ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, վռնդվելու են գիտական էլիտայից։ 
«Զինվորն իր հետևում պետք է զգա ոչ միայն ժողովրդի, այլև տնտեսության, արդյունաբերության, գիտության, կրթության ուժը։ Մենք հսկայական փոփոխություն ենք անում գիտության բնագավառում, և ասում եմ՝ այո, Հայաստանում ձևավորվելու է նոր գիտական էլիտա։ Այն երիտասարդությունը, որն էներգիայով լի է, ուզում է երկրին ծառայել, մենք այդ երիտասարդ գիտնականների համար ստեղծելու ենք բոլոր պայմանները։ Նաև ավագ սերնդի գիտնականների համար, ովքեր իրոք ծառայում են գիտությանը ոչ թե կոռումպացված համակարգերին, նրանք, ովքեր իսկապես գիտնական են, ոչ թե եղել են Ռոբերտի կամ Սերժի նախընտրական քարոզարշավի միմոսներ։ Այդ նախընտրական քարոզարշավի միմոսներին մենք վռնդելու ենք գիտական էլիտայից, ուղարկելու ենք իրենց տները, թող գնան իրենց թոռներով զբաղվեն։ Իրենք այլևս այս ժողովրդի առջև կանգնելու իրավունք չունեն, որովհետև նրանք գիտությամբ զբաղվելու փոխարեն, զբաղվել են կոռումպացված համակարգը ժողովրդից պաշտպանելու, ժողովրդին պատկանող իշխանությունը բռնազավթելու»,- նշել էր Նիկոլ Փաշինյանը։ ԵՊՀ նախկին ռեկտոր, ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը՝ ասաց, որ առհասարակ երկրի ղեկավարին հարիր չէ նման անպատասխանատու և ոչ պրոֆեսիոնալ հայտարարություն անել։ 
«Այդ հայտարարությունը հիմքից սխալ է, սա ես մեղմ եմ ասում, այդպիսի հայտարարություն կարող է անել մարդ, որը չգիտի ո՛չ գիտության դերը, ո՛չ դրա նշանակությունը։ Կամ իրեն ո՞վ է թույլ տվել հայտարարել, թե գիտնականներին, որոնք, ըստ նրա՝ նախկիններին են ծառայել՝ կուղարկի տուն, վերջին հաշվով ինքն ո՞վ է, ի՞նչ իրավունք ունի մարդկային կյանքերի ու ճակատագրերի վրա։ Ո՞վ է ինքը, տեր Աստվա՞ծն է, թե ո՞վ է, ինչի՞ տեղ է դրել իրեն։ Ի՞նչ է նշանակում՝ գիտնականներին, որոնք ծառայել են նախկիններին, կուղարկեմ տուն, թող թոռնիկներին ու երեխաներին սովորեցնեն, իսկ իրե՞ն ով պետք է սովորեցնի հարգել մարդու վաստակը, իրավունքները, ով պետք է սովորեցնի, երևի չեն սովորեցրել, դրա համար էլ այդպես խոսում է տակից ու վրայից։ Ամբողջովին մերժելի է նման հայտարարությունը, սա ուղղակի մեզ համար ամոթ է, որ մեր ղեկավարը նման հայտարարություն է անում»,- նշեց Արամ Սիմոնյանը։ 
 

Արամ Սիմոնյան Նիկոլ Փաշինյան մամուլի տեսություն

Կիրանցում արդեն 6-րդ օրն է միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ. բողոքի ակցիայի մասնակիցները կգիշերեն այստեղ
ՄՔԴ դատախազ Օկամպոն Ֆրանկֆուրտի Սբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված հիշատակի ելույթ է ունեցել
Ազգային ժողովրդավարական բևեռի բողոքի ակցիայի 96 մասնակից բերվել է ոստիկանություն
Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերման որոշումն ամրապնդեց Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները. Ալիև
24 ժամյա ջրանջատում՝ Գեղարքունիքի մարզում
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան
Թումանյան-Մաշտոց խաչմերուկի վրա ոստիկանության կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ. Իրավապաշտպան
Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև
Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ
Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին
Անվտանգության խորհուրդը երբևէ չի նշել, որ Հայաստանը օկուպացնող պետություն է, առավել ևս՝ ագրեսոր. Եղիշե Կիրակոսյան
«Մարտական եղբայրության» անդամ, ապրիլյան, 44-օրյա պատերազմների մասնակից Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է
Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
Երեւանի կենտրոնում ոստիկանները բերման են ենթարկել Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
Ավելին
Ավելին