Վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի Սյունիքի մարզի Գորիս քաղաք այցից առաջ NEWS.am-ի տեսախցիկը ֆիքսեց, որ հրապարակի հարակից շենքի տանիքում դիպուկահար է տեղակայված:
Նշենք, որ Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը լուսանկար էր տեղադրել՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանի հետ հավաքին գորիսեցիներ գրեթե չկան, հիմնականում ավտոերթի մասնակիցներն են: