f

Անկախ

Երևանում անցկացվում է «Հիշողության կերպարանքներ․ ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» 10-րդ միջազգային սեմինարը


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ, Հայաստանի ազգային պատկերասրահի համագործակցությամբ հունիսի 15-18-ը Երևանում անցկացվում է «Հիշողության կերպարանքներ․ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» 10-րդ միջազգային սեմինարը: Այս տարի սեմինարը նվիրված է Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադրման 100-ամյակին։

Սեմինարին մասնակցում են վերականգնողներ, ֆոնդապահներ, թանգարանային աշխատողներ, գրադարանավարներ, արխիվագետներ, բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներ ԱՊՀ երկրներից, Եվրոպայից և Վրաստանից:

«Հիշողության կերպարանքներ․ ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» 10-րդ միջազգային սեմինարի բացման արարողությունն այսօր տեղի է ունեցել Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում: Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Նախարարի տեղակալը ողջունել է մասնակիցներին, հյուրերին՝ սեմինարի շրջանակում մաղթելով մասնագիտական ձեռքբերումներ, հետաքրքիր և արդյունավետ օրեր: Արա Խզմալյանն իր երախտագիտությունն է հայտնել ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամին՝ շարունակական աջակցության, համագործակցության և անցած տարիներին համատեղ իրականացրած սեմինարների «խոսուն» արդյունքների համար:

«Այս տարի սեմինարը մեզ համար իրականանում է շատ արտասովոր պայմաններում՝ համավարակով պայմանավորված շուրջ երկու տարի տևողությամբ ընդհատված մարդկային, մասնագիտական շփումներով և հետպատերազմական իրավիճակով: Այդ իսկ պատճառով սեմինարը մեզ համար այս անգամ ունի ոչ միայն մասնագիտական, այլև հսկայական  բարոյահոգեբանական նշանակություն: Համավարակը մի կողմից ցույց է տվել թվային տեխնոլոգիաների կարևորությունը՝ մասնագիտական շփումներում, մյուս կողմից ընդգծել է մարդկային, մասնագիտական կենդանի շփումների անփոխարինելիությունը»,- նշել է Արա Խզմալյանը և հավելել, որ 10-րդ հոբելյանական սեմինարն ամենամեծ նվերն է մասնագետներին. այն բարդ պայմաններում իրականություն է դարձել՝ շարունակելով իր առաքելությունը մարդկային ու մասնագիտական նոր կապերի ձևավորման ուղղությամբ: 

Տեսակապի միջոցով սեմինարի մասնակիցներին ողջունել է Ռուսաստանի պետական գրադարանի գլխավոր տնօրեն Վադիմ Դուդան:

«Մեր գրադարանի ֆոնդապահների, վերականգնողների, բոլոր աշխատակիցների և իհարկե իմ անունից շնորհավորում եմ այս հրաշալի սեմինարի կայացման կապակցությամբ: Բոլորիս առջև շատ կարևոր խնդիր է ծառացած՝ մեր մշակութային, ազգային ժառանգության պահպանությունը: Փնտրելով պատասխաններ այս ընդհանուր խնդիրների լուծման ուղղությամբ՝ շատ կարևոր է այլ երկրների և քաղաքների մեր գործընկերների փորձառությունը: Այս համատեքստում սեմինարն արդեն 10 տարի հրաշալի հարթակ է մտքերի, փորձի, գիտելիքների փոխանակման, արդի մարտահրավերների և խնդիրների, ֆոնդերի կոնսերվացման մասնագետների հանդիպումների և քննարկումների համար: Ուրախալի է, որ այն հարթակ է ոչ միայն ԱՊՀ, այլև եվրոպական երկրների փորձագետների՝ պատմամշակութային ժառանգության ոլորտի վերականգնող մասնագետների համար: Վստահ եմ, որ մեր աշխատանքը պահանջում է հենց անձնական շփումներ, ինչը փորձի և տեղեկությունների փոխանակման լավագույն ձևաչափն է: Մեր գրադարանի համար շատ կարևոր է մասնակցությունը «Հիշողության կերպարանքներ» սեմինարին, քանի որ դրա շրջանակում իրականացվող կենդանի շփումները հնարավորություն են տալիս փորձագետներին և մասնագետներին վերապատրաստվել և գրանցել մասնագիտական աճ»,- նշել է Ռուսաստանի պետական գրադարանի գլխավոր տնօրենը՝ սեմինարի մասնակիցներին մաղթելով մասնագիտական հաջողություններ, արդյունավետ, ստեղծարար կապերի ձեռքբերում: 

Նշենք, որ սեմինարն անցկացվում է միաժամանակ երկու բաժիններում. առաջին բաժինը նախատեսված է վերականգնողների համար, երկրորդում կներգրավվեն ֆոնդապահներն ու գրավոր ժառանգության պահպանման համար կիրառվող բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագետները: Բաժանմունքների աշխատանքը կընթանան Հայաստանի ազգային պատկերասրահում և Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում:

Մասնագետները կմասնակցեն վարպետության դասերի, կունկնդրեն հեղինակավոր փորձագետների զեկույցներ՝ մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման ոլորտում առկա խնդիրների, դրանց լուծման ուղիների մասին:

«Հիշողության կերպարանքներ» միջազգային սեմինարի խնդիրն է՝ բարձրացնել թանգարանային, գրադարանային և հուշաձեռագրային ֆոնդապահների և վերականգնողների որակավորումը, որոնք հետագայում, անհրաժեշտության դեպքում, կկարողանան ինքնուրույն փոխանցել ձեռք բերված հմտություններն ու գիտելիքները:

Սեմինարը, անկասկած, օգտակար է նաև թանգարանների, արխիվների և գրադարանների երիտասարդ աշխատակիցների համար, որոնք հետաքրքրություն են ցուցաբերում ձեռագիր և տպագիր ֆոնդերի պահպանման ու վերականգնման խնդիրների, համաշխարհային պրակտիկայում բարձր տեխնոլոգիաների կիրառման նորամուծությունների նկատմամբ: 

Սեմինարի ծրագիրը հագեցած է նաև մշակութային միջոցառումներով:

Հայաստան ՀՀ ԿԳՄՍ

Այլ հոդվածներ հեղինակից

Այդ ջոկատը մեկնե՞լ է Արցախ, եթե՝ ոչ, Տավուշի սահմա՞նն է պաշտպանել,եթե այո,ապա մարզի ո՞ր տարածաշրջանի առաջնագիծն է պաշտպանել, ո՞ր ժամկետում, քանի՞ օր
Առանձնացված տեղ՝ այնպես են շեշտում, կարծես ցանկություն ունեն լրագրողներին անկյուն կանգնեցնել
Արմեն Սարգսյանը Լիլիթ Մակունցին շնորհել է արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան
Ադրբեջանական ԶՈՒ-ն անօրինական զբաղեցնում է ՀՀ քաղաքացիներին պատկանող ճանապարհները ու հողատարածքները․Արման Թաթոյան
ՀՀ իշխանությունները ցանկանում են հայերին վերածել գլուխներն ավազի մեջ մտցրած ջայլամների․․
Շրջակա միջավայրի նախարարությունում շարունակվում են սպիտակ արագիլների աղտոտման հնարավոր աղբյուրների և պատճառների բացահայտմանն ուղղված աշխատանքները
Երկրին պարտություն բերած քաղաքական ուժը չի կարող շարունակել կառավարել երկիրը, դա նոնսենս է, շուտով քաղաքական նոր հոսանք է առաջանալու․ Գեղամ Նազարյան
Վթարավերականգնման աշխատանքներով պայմանավորված հետաձգվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մի հատվածի գազամատակարարման վերականգնումը
Ժամանակը ցույց կտա՝ չագուչն ում գլխին կջարդվի․ Վահե Հակոբյան
ՌԴ դեսպանությունը նոր ռազմական կցորդ ունի. հանդիպում Արտակ Դավթյանի հետ
ԱԺ փոխխոսնակի թեկնածուն փորձեց բացատրել՝ ինչպես է դարձել ռազմական գործողությունների մասնակից դրանց ավարտից հետո
Սյունիքի Արավուս գյուղին սահմանակից 13 ադրբեջանական դիրքերում վերջին մեկ շաբաթում շարժն ակտիվացել է, ուժեղ ինժեներական աշխատանքներ են իրականացնում․ բնակավայրի ղեկավար
Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Փաշինյանը վենդետաներ է իրականացնում նրանց նկատմամբ, ումից այդ «Սյունյաց բարեւը» ստացել է. Ռուստամյան
ԱԺ-ում տեսարանը շատ տհաճ է. Արսեն Բաբայան
ՓՀԷԿ-ի շահագործման համար ընկերությունը առերևույթ կեղծ ջրօգտագործման թույլտվություն է ներկայացրել. քրգործ է հարուցվել
"Հրապարակ՛՛․Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ,կփոխվի՞ Առուշ Առուշանյանի խափանման միջոցը
ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ
Սիմոն Մարտիրոսյանը դարձավ կրկնակի օլիմպիական փոխչեմպիոն
՛՛Հրապարակ՛՛․Արշակ Կարապետյանի ունեցվածքը
Ձեր ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունքում մենք կամաց-կամաց վերածվում ենք փոքրիկ բռնապետության․ Աղվան Վարդանյան
Ձեր ԱԳ փոխնախարարը Արցախն անվանել է ԼՂ տարածք, այժմ հավակնում է ԱԳ նախարարի պաշտոնին, իշխանությունը պատրաստվո՞ւմ է ներողություն խնդրել․ Թագուհի Թովմասյան
Դուք ձեր cv-ները կարդացե՞լ եք, լավ կլինի փոխեք ձեր խոսույթը, այստեղ թատրոն չէ, թարգեք ծափահարությունների ավանդույթը․ Հայկ Մամիջանյանը՝ ՔՊ-ականներին
Արմեն Սարգսյանը նոր դատավոր է նշանակել
Ծեծկռտուք և կրակոցներ Նանսենի փողոցում. Նոր Նորքի ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցներին
Ավելին
Ավելին