ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատասխանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առաջիկա հանդիպմանն իր պատրաստակամության մասին հարցին։ Գրում է Gazeta.ru-ն։
«Ես միշտ պատրաստ եմ», - ասել է Բայդենը լրագրողներին :
Ռուսաստանի և Ամերիկայի ղեկավարների հանդիպումը տեղի կունենա հունիսի 16-ին շվեյցարական «Լա Գրանժ» վիլլայում: Բայդենն արդեն իսկ հանդիպման նախօրեին ժամանել է Ժնև: Հաղորդվել է , որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի ասուլիսը Ժնեւում տեղի կունենա Բայդենի մամուլի ասուլիսից առաջ, իսկ ԱՄՆ կառավարությունը ապավինում է հենց նման գրաֆիկին։
Ավելի վաղ Պուտինն ու Բայդենը բնութագրերով էին փոխանակվել: ԱՄՆ վարչակազմի ղեկավարը Պուտինին բնութագրել էր որպես «արժանի մրցակից», իսկ նրա հետ առաջիկա հանդիպումը՝ «համապատասխան պահի»: Ռուսաստանի նախագահն իր հերթին ամերիկացի գործընկերոջը համարում է մի անձնավորություն, որի հետ նա կարող է աշխատել: Բացի այդ, Պուտինը կարծում է, որ Բայդենը «սկզբունքորեն տարբերվում է» իր նախորդից ՝ Դոնալդ Թրամփից: