ԵԱ-2020-ի F խմբի խաղում մրցում էին Ֆրանսիայի ու Գերմանիայի հավաքականները։ Մյունխենի «Ալյանց Արենա» մարզադաշտում աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիան նվազագույն հաշվով հաղթանակ տարավ։ Հանդիպման միակ գոլը 20-րդ րոպեին խփեց գերմանացիների ֆուտբոլիստ Մատս Հյումելսը՝ դառնալով ինքնագոլի հեղինակ։
Այսպիսով, Ֆրանսիայի հավաքականը 3 միավոր վաստակեց ու խմբում 2-րդ տեղում է։ Գերմանիան 0 միավորով՝ 3-րդը։ F խմբում են ընդգրկված նաև Պորտուգալիայի (3) և Հունգարիայի (0) ընտրանիները։