«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և թիմի պաշտպան Ջեյմս Սանթոսը երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։ Ակումբը շնորհակալություն է հայտնում 26-ամյա ֆուտբոլիստին թիմի կազմում ունեցած ելույթների ու կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթում հետագա կարիերայում։
Հավելենք, որ Սանթոսն «Ուրարտուի» կազմը համալրել էր 2020-ի ամռանը։ Բրազիլացի ֆուտբոլիստը թիմի կազմում մասնակցել է 18 պաշտոնական հանդիպման։
Այս մասին տեղեկացնում է ամումբի մամուլի ծառայությունը: