Երեկ մենք ստացել ենք հարցումների տվյալները, որոնք անցկացվել են երկրի խոշոր քաղաքներում, եւ որոնք վկայում են այն մասին, որ մեր կուսակցությունը երրորդ տեղում է։ Այս մասին Երեւանում հունիսի 16-ին, նախընտրական քարոզչության ընթացքում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, երկրի վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը։
Նա հրաժարվեց խոսել տոկոսների մասին՝ հավաստիացնելով, որ դրանում բոլորը կհամոզվեն ընտրությունների օրը։ Մարուքյանն ավելացրեց, որ կարեւոր չէ, թե որքան է դա տոկոսներով, կարեւորը միտումն է։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը բացառիկ դեր կխաղա հետընտրական շրջանում՝ սպասվող բախումները կանխելու նպատակով։ Երբ մարդկանց նախապես հանում են միտինգների հունիսի 21-ին, 22-ին, 23-ին, 24-ին եւ ասում, որ մենք չենք ընդունում քվեարկության արդյունքները, ապա դա հղի է ծանր հետեւանքներով»,- նշեց կուսակցության ղեկավարը։
Եթե բեւեռներից ոչ մեկը հաղթանակ չտանի, ապա դա, նրա խոսքով, նշանակում է, որ կհաղթի համերաշխությունը, քանի որ ժողովուրդը չի աջակցում նրանցից ոչ մեկին։ «Ոչ ոք չի կարող իր համար 54 մանդատ ապահովել։ Բայց մենք էլ հավակնություններ չունենք հայտնվելու Ազգային համաձայնության կառավարությունում։ Ես չեմ հավակնելու վարչապետի պաշտոնին Ազգային համաձայնության կառավարությունում։ Դրանում պետք է աշխատեն պրոֆեսիոնալները, իսկ քաղաքական ուժերը պետք է մնան խորհրդարանում»,- պարզաբանեց կուսակցության ղեկավարը։
Նա ընդգծեց, որ վերջին օրերին «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզչությունը էլ ավելի է ակտիվացել։ «Մեր ուղերձները ավելի մեծ ազդեցություն են թողել մարդկանց վրա, եւ դրան նպաստել է երկու բեւեռների միջեւ հակառակությունը։ Քաղաքական կուսակցությունները եւս միանում են մեր կոչին»,- եզրափակեց Էդմոն Մարուքյանը։