f

Անկախ

Նման ոչ ադեկվատ վարքագիծը, պարտվողի և դրա հետ չհամակերպվողի, անկյուն քշվածի խղճուկի հոգեվիճակը ցույց է տալիս, որ ժ/պ-ն պատրաստ է յուրաքանչյուր ստոր քայլի. հայտարարություն


Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ ազգադավ իշխանություններն իրենց քարոզարշավը շարունակում են իրականացնել բռնությունների, ժողովրդի մեջ թշնամություն սերմանելու ու վրեժխնդրության կոչերով։

Գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ կամ հոգեխանգարումի վիճակում՝ քարոզարշավի ընթացքում արդեն չի բավարարվում ընդդիմադիրներին և նրանց սատարող ժողովրդի ճնշող մեծամասնությանը հայհոյանքներ հղելով կամ ասֆալտին պառկեցնելով ու փռելով, արդեն որերորդ օրն է պղծելով հայոց դրոշը (որը կապված է մուրճին)՝ մուրճ է թափահարում ժողովրդի վրա և սպառնում հաշվեհարդար տեսնել իրեն չսատարող մարդկանց հետ։

Նման ոչ ադեկվատ վարքագիծը, պարտվողի և դրա հետ չհամակերպվողի, անկյուն քշվածի խղճուկի հոգեվիճակը ցույց է տալիս, որ ժ/պ-ն պատրաստ է յուրաքանչյուր ստոր քայլի՝ ընդհուպ արյունահեղության, միայն թե պահի իր աթոռը։

Մենք՝ «Պահեստազորի սպաներ» շարժման, «Ազգային անվտանգության պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության և «Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միության գեներալներն ու սպաները, ժ/պ-ին և նրա համախոհներին կոչ ենք անում դադարեցնել ազգի մեջ թշնամություն սերմանելու և ժողովրդի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու ազգադավ քաղաքականությունը։

Ժ/պ-ի կամակատարներ` ՔՊ կուսակցության անդամներ, պատգամավորներ, կառավարության անդամներ՝ հասկացեք վերջապես, որ ձեր անհայրենիք առաջնորդը, չունենալով որևէ սրբություն, պատրաստ է իր անբարո նպատակներին հասնելու համար զոհաբերել յուրաքանչյուրիդ: Ձեր նկատմամբ չունի որևէ պատասխանատվություն, դուք նրա համար չեք ներկայացնում որևէ արժեք և վերջին պահին դիմելով փախուստի՝ ձեզ թողնելու է ժողովրդի արդարացի դատաստանին:

Հասկացեք վերջապես և գուցե առաջնորդվեք ինքնապաշտպանական բնազդով: Մենք՝ պահեստազորի սպաներս, միշտ կանգնած ենք եղել պետության, օրենքի և մարդու իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության դիրքերում և լուրջ մտահոգություն ունենք երկրի վաղվա օրվա համար, հետևաբար պատրաստ ենք պաշտպանել նաև ձեզ, ձեր կյանքն ու առողջությունը, սակայն այս ստահակին ձեր ակտիվ աջակցությամբ դուք ժամ առ ժամ նվազեցնում եք մեր հնարավորությունները ժողովրդի արդարացի ինքնադատաստանից ձեզ պաշտպանելու համար:

Մեր խոսքն ուղղում ենք ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ կոչով՝ ճիշտ գնահատել ստեղծված իրավիճակը, հանրային կերպով խստագույն գնահատական տալ վարչապետի աթոռը զբաղեցնողի ազգադավ, ոչ ադեկվատ գործունեությանն ու վարքագծին: Դուք պարտավոր եք հաշվի առնել, որ այս ամենը հանգեցնելու է զանգվածային բախումների, ընդհուպ քաղաքացիական պատերազմի և Ձեր անգործությամբ  նպաստում եք դրան:

 

«Պահեստազորի սպաներ» շարժում

«Ազգային անվտանգության պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպություն

«Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միություն

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Նիկոլ Փաշինյան

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին