f

Անկախ

Ապրիլյան պատերազմից հետո ԱԹՍ–ներ գնելու ծրագիր էր մշակված, 2018–ից հետո ծրագիրը կանգնեցրել են, մեծ քանակի զոհեր տվել ենք սխալ որոշումների հետևանքով․ Ռ․ Քոչարյան


Մի կողմից Հայաստանի ծայրում եք ապրում, մյուս կողմից երկիրը այնքան փոքր է, որ այդ ծայրը շատ հեռու չէ։ Այս մասին այսօր ընտրողների հետ հանդիպման ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը։

«Ես մի բան հիշեցի, երբ տարիներ առաջ նախագահի ինքնաթիռով պաշտոնական հանդիպումների համար թռնում էինք Մոսկվա, ես այդ ժամանակ Արցախի նախագահն էի,  Տեր–Պետրոսյանն էր, Վազգեն Սարգսյանն էր, ես էի ինքնաթիռում։ Քսան րոպե անց Վազգենը ներքև նայեց և ասաց՝ մեր երկիրը պրծավ։ Ընդամենը 20–25 րոպե հատել ենք Վրաստանի սահմանը։ Դա ինչի համար եմ ասում, երկիրը իսկապես փոքր է տարածքով, և մեզ պետք է հարգեն»,–ասաց նա։

Ռոբերտ Քոչարյանը կարևորեց տարածքային համաչափ զարգացումը։ «Իհարկե, սուտ կլինի ասել, թե վաղը Աշոցքը կլինի Երևանի պես, բայց բազային, կենցաղային պայմանները, այն, ինչ ասում ենք կյանքի որակ, արժանապատիվ վարձատրություն, լավ ճանապարհներ, այն նվազագույնը, որը պետությունը պարտավոր է կազմակերպվել, ձեզ համար պետք է արվի»,– ասաց նա և խոստացավ մասամբ ժողովրդի դարդերը իրենց վրա են վերցնելու և խոստացավ Աշոցքի տնակների խնդիրը լուծել։

«Մենք այս պատերազմի ժամանակ, ըստ էության, տեսել ենք թշնամու շեշտակի առավելությունը, օդային, մյուս բոլոր զինատեսակներով հետ չէինք։ Այն, ինչ մեզ էապես խանգարեց, անօդաչու սարքերի զանգվածային կիրառումն էր հակառակորդի կողմից»,– ասաց նա և նշեց, որ գիտի Ապրիլյան պատերազմից հետո ծրագիր էր մշակված այդ սարքերը գնելու, սակայն մի մասն են հասցրել գնել, իսկ 2018 թվականից հետ ծրագիրը կանգնեցրել են։ Նա նաև ասաց, որ մեծ քանակի զոհեր ենք տվել սխալ որոշումների հետևանքով։

Ռոբերտ Քոչարյան արտահերթ խորհրդարանական ընտրություններ Պատերազմ Անօդաչու թռչող սարք Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Թալիբները   կրկին հարձակվել են Աֆղանստանում ՄԱԿ -ի գրասենյակի վրա
Քադաֆիի որդին հայտարարել է Լիբիայի միասնությունը վերականգնելու ծրագրերի մասին
Էրդողանը չի բացառել, որ անտառային հրդեհները կարող էին հրկիզման պատճառով  առաջանալ
Վրաստանում բացվել են օտարերկրացիների պատվաստման կետեր
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 23 807 նոր դեպք  է հաստատվել
Մեկնարկել են Condor ավիուղիների Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով չվերթերը
Հայկ Մարությանի կարգադրությամբ դպրոցներից մեկում աուդիտ կանցկացվի
Եթե լինեն դավաճաններ, որոնք ընդունակ են այրել սեփական հայրենիքը, ամենախիստ պատիժը կկրեն․ Էրդողանը՝ Թուրքիայի հրդեհների մասին
Վրաստանը աշխարհում 9-րդն է՝ կորոնավիրուսի վարակի թվով
Հայտնաբերվել է 25-ամյա երիտասարդին կրակած անձը․ ոստիկանություն
Սևանա լճից դուրս են հանել 11-ամյա ջրահեղձվող քաղաքացուն
Լուրերը, որոնք երեկ շրջանառվել են, որևէ աղերս չունեն իրականության հետ․ Արյունաբանական կենտրոնի տնօրենը՝ Դատախազության հայտարարության մասին
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Արմեն Շեկոյանի հոգեհանգստի արարողությանը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Սևանում փրկարարները ջրից դուրս են բերել ջրահեղձվող 11-ամյա երեխային
Միգրանտները կազմում են աշխարհում մարդկանց առևտրի զոհերի ավելի քան կեսը. ՄԱԿ գլխավոր քարտուղար
Տեղի համայնքապետարանը՝ պատերազմի ժամանակ անասունների կորուստ ունեցողներին
Նշված հասցեների գազամատակարարումը կդադարեցվի
Ռուսաստանում միգրանտների համար քննությունը կանցկացվի նոր առաջադրանքներով
Ռուսաստանում Սու-35Ս է կործանվել
ԵՄ-ն Վրաստանին սպառնում է դադարեցնել ֆինանսավորումը
Պատերազմից 10 ամիս անց Եռաբլուրում նոր փոսեր են փորվում
Չպետք է ֆինանսավորել մի երկրի, որը սպառնում է տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանը։
Կազմակերպված ճամփորդությունը իմ երեխայի աչքերին լիարժեք ժպիտ բերեց
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հաղթեց ադրբեջանցի մրցակցին․ Տոկիո 2020
Ավելին
Ավելին