f

Անկախ

Վանեցյանը Փաշինյանի հետ աշխատանքի մասին. ժամանակի ընթացքում նա սկսեց ավելի շատ ստել, խորամանկել, չհետեւել էթիկային


Նախ՝ դա Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից հրաժարականի իմ առաջին դիմումը չէր։ Հասկանալի պատճառներով այն ժամանակ՝ 2019թ. սեպտեմբերին, դա առավելագույնն էր, ինչ ես կարող էի անել՝ փորձելով կանգնեցնել իշխանության հասած պոպուլիստին ու նրա անբանիմաց, ամեն տեսակ ազդեցությունների ենթակա թիմին։ Այս մասին «Страна.ua»-ին https://strana.ua տված հարցազրույցում ասել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը, որը գլխավորում է «Հայրենիք» կուսակցությունը, իսկ այժմ հանդես է գալիս Հանրապետական կուսակցության հետ համատեղ ստեղծված «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակի առաջին համարի տակ, պատասխանելով հարցին, թե ինչն է ստիպել նրան հրաժարական տալ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից Փաշինյանի կառավարման առաջին տարում, եւ որո՞նք էին վարչապետի հետ ունեցած տարաձայնությունները։

«Հրաժարականի իմ դիմումում ասված է. «Թող իմ հրաժարականը սթափեցնող քայլ լինի՝ «Կանգ առ»։ Մնացած բոլոր դեպքերում կհաղթի պարտքը Հայրենիքի առջեւ։ Խաղաղություն եւ անվտանգություն մեր երկրին»։ Տարերային որոշումները, գործողությունների անվստահությունը, առաջնայինը երկրորդայինից տարբերելու անկարողությունը եւ Փաշինյանի քաղաքականության այլ սկզբունքներ ոչ մի ընդհանուր բան չունեն սպայի պատվի եւ արժանապատվության հետ։

Հրաժարականի իմ դիմումին նախորդել էին աշխատանքի հարյուրավոր օրեր եւ պարզաբանումներ, բայց Նիկոլը շատ բան չէր լսում կամ չէր ցանկանում լսել, չէր հասկանում կամ չէր ցանկանում հասկանալ։ Ժամանակի ընթացքում նա սկսեց ավելի շատ ստել, խորամանկել, չհետեւել պայմանավորվածություններին եւ էթիկային, ընկնում էր վերնագրերի, իրավիճակային որոշումների եւ մեկանգամյա էֆեկտի հետեւից։ Չմտածելով երկրի ու ժողովրդի համար առանձին հետեւանքների մասին։ Եթե անկեղծ,  դեռեւս 2018թ. ես հույս ունեի, որ պոպուլիստ Փաշինյանին կարելի է ուղղել պետական եւ ստեղծարար հուն, բայց ժամանակի ընթացքում ակնհայտ դարձավ, որ այդ մարդն ունակ չէ երկրի առաջնորդ լինելու, որը վիթխարի քանակությամբ խնդիրներ ունի տնտեսությունում եւ անվտանգության ոլորտում։

Ունեցե՞լ եմ արդյոք  հատուկ կարծիքներ ստացված տեղեկատվության մասին։ Այո, ունեցել եմ։ Ես պարբերաբար դրանք հայտնում էի Փաշինյանին, մենք բավական սերտ եւ շատ ենք շփվել, քանի որ հարեւանությամբ էինք ապրում։ Դա նրան ավելի հաճախ էր լարում, եւ որպես արդյունք՝ նա ստացավ հրաժարականի իմ դիմումը, բայց հետեւություններ չարեց։ Ուստի ես, ինչպես եւ խոստացել էի դիմումիս մեջ, շարունակում եմ կատարել պարտքս հայրենիքիս առջեւ, բայց արդեն որպես ընդդիմադիր «Հայրենիք» քաղաքական կուսակցության ղեկավար»,- նշել է նա։

Արթուր Վանեցյան

«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը դարձավ Հայոց ցեղասպանության շարունակությունը. The Boston Globe
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Փաստ». Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով»
«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան
«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը
«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախ
«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված են
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
նիկոլն անցել ա անդառնալիության կետը` խամաճիկային բռնապետությունն այլևս չի էլ թաքցվում:
«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
«Ժողովուրդ». Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում նշել է Հայաստանի ոստիկանության՝ փաստաբանների նկատմամբ բռնությունների մասին
Պայքարում ենք ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ հետ ներդաշնակ
Եկեղեցին ստանձնում է պետականության պահպանման պատվարի դերը. ՀՀ նախկին վարչապետ
Կիրանցում արդեն 6-րդ օրն է միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ. բողոքի ակցիայի մասնակիցները կգիշերեն այստեղ
ՄՔԴ դատախազ Օկամպոն Ֆրանկֆուրտի Սբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված հիշատակի ելույթ է ունեցել
Ազգային ժողովրդավարական բևեռի բողոքի ակցիայի 96 մասնակից բերվել է ոստիկանություն
Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերման որոշումն ամրապնդեց Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները. Ալիև
24 ժամյա ջրանջատում՝ Գեղարքունիքի մարզում
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան
Թումանյան-Մաշտոց խաչմերուկի վրա ոստիկանության կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ. Իրավապաշտպան
Ավելին
Ավելին