f

Անկախ

Հրապարակվել են օտար լեզուների միասնական քննությունների արդյունքները


Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է հունիսի 11-ին տեղի ունեցած օտար լեզուների (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, պարսկերեն)  միասնական քննությունների արդյունքները։

Քննությունների  արդյունքների նախնական վերլուծությամբ՝ «Անգլերեն» առարկայի համար հայտագրված  4346 դիմորդներից  քննությանը մասնակցել են 4271-ը։ Բարձր գնահատական՝ 18-20 միավոր ստացել են 1233 դիմորդներ, այդ թվում՝ 18-18.75 միավոր ստացել է 612 դիմորդ, 19-19.75՝ 590, իսկ 20 միավոր՝ 31 հոգի: Դրական միավորի շեմը չեն հաղթահարել 356 դիմորդներ, միջին միավորը եղել է  14.5-ը:

«Գերմաներեն» առարկայից քննություն հանձնելու համար հայտագրվել էր 85 դիմորդ, քննությանը մասնակցել են 84-ը: Բարձր՝ 18-20 միավոր ստացել  է 13 դիմորդ, այդ թվում՝ 18-18.75 միավոր ստացել է 9, 19-19-75՝ 4 դիմորդ։ Գերմաներենից միջին միավորը եղել է 13.76, առավելագույն՝  20 միավոր ոչ ոք չի ստացել, դրական միավորի շեմը չեն հաղթահարել 12 դիմորդներ։ 

«Ֆրանսերեն» առարկայից ընդունելության միասնական քննություն հանձնելու համար հայտագրվել են 74 դիմորդներ. բոլորն էլ ներկայացել և մասնակցել են քննությանը։  Նրանցից  18-ը հավաքել են 18-20 միավոր, այդ թվում՝  18-18.75 միավոր ստացել է 8 դիմորդ, 19-19.75՝ 9, իսկ 20 միավոր՝ 1 դիմորդ։ Միջին միավորը եղել է 14.7,  իսկ դրական միավորի շեմը չեն հաղթահարել 6 դիմորդներ։

«Իսպաներեն» և «Պարսկերեն» առարկաների քննություններին մասնակցել են երկուական դիմորդներ. բոլորն էլ հաղթահարել են նվազագույն անցողիկ շեմը՝ ապահովելով համապատասխանաբար 12,1 և 13,5 միջին միավորներ։

Դիմորդները ստացած գնահատականները կարող են բողոքարկել քննության արդյունքների հրապարակման հաջորդ օրը՝ տվյալ դեպքում մինչև հունիսի 17-ը՝ ժամը 18.00-ն:

Նշենք, որ դիմորդների գնահատականները փակցվում են քննական կենտրոններում, ինչպես նաև ուղարկվում են ընդունելության հայտում նշված էլեկտրոնային հասցեին:

Հայաստան ՀՀ ԿԳՄՍ

Այլ հոդվածներ հեղինակից

Արշակ Կարապետյանը նախարարի պարտականություններն ստանձնում է չափազանց բարդ իրավիճակում.Փաշինյան
Այդ ջոկատը մեկնե՞լ է Արցախ, եթե՝ ոչ, Տավուշի սահմա՞նն է պաշտպանել,եթե այո,ապա մարզի ո՞ր տարածաշրջանի առաջնագիծն է պաշտպանել, ո՞ր ժամկետում, քանի՞ օր
Առանձնացված տեղ՝ այնպես են շեշտում, կարծես ցանկություն ունեն լրագրողներին անկյուն կանգնեցնել
Արմեն Սարգսյանը Լիլիթ Մակունցին շնորհել է արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան
Ադրբեջանական ԶՈՒ-ն անօրինական զբաղեցնում է ՀՀ քաղաքացիներին պատկանող ճանապարհները ու հողատարածքները․Արման Թաթոյան
ՀՀ իշխանությունները ցանկանում են հայերին վերածել գլուխներն ավազի մեջ մտցրած ջայլամների․․
Շրջակա միջավայրի նախարարությունում շարունակվում են սպիտակ արագիլների աղտոտման հնարավոր աղբյուրների և պատճառների բացահայտմանն ուղղված աշխատանքները
Երկրին պարտություն բերած քաղաքական ուժը չի կարող շարունակել կառավարել երկիրը, դա նոնսենս է, շուտով քաղաքական նոր հոսանք է առաջանալու․ Գեղամ Նազարյան
Վթարավերականգնման աշխատանքներով պայմանավորված հետաձգվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մի հատվածի գազամատակարարման վերականգնումը
Ժամանակը ցույց կտա՝ չագուչն ում գլխին կջարդվի․ Վահե Հակոբյան
ՌԴ դեսպանությունը նոր ռազմական կցորդ ունի. հանդիպում Արտակ Դավթյանի հետ
ԱԺ փոխխոսնակի թեկնածուն փորձեց բացատրել՝ ինչպես է դարձել ռազմական գործողությունների մասնակից դրանց ավարտից հետո
Սյունիքի Արավուս գյուղին սահմանակից 13 ադրբեջանական դիրքերում վերջին մեկ շաբաթում շարժն ակտիվացել է, ուժեղ ինժեներական աշխատանքներ են իրականացնում․ բնակավայրի ղեկավար
Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Փաշինյանը վենդետաներ է իրականացնում նրանց նկատմամբ, ումից այդ «Սյունյաց բարեւը» ստացել է. Ռուստամյան
ԱԺ-ում տեսարանը շատ տհաճ է. Արսեն Բաբայան
ՓՀԷԿ-ի շահագործման համար ընկերությունը առերևույթ կեղծ ջրօգտագործման թույլտվություն է ներկայացրել. քրգործ է հարուցվել
"Հրապարակ՛՛․Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ,կփոխվի՞ Առուշ Առուշանյանի խափանման միջոցը
ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ
Սիմոն Մարտիրոսյանը դարձավ կրկնակի օլիմպիական փոխչեմպիոն
՛՛Հրապարակ՛՛․Արշակ Կարապետյանի ունեցվածքը
Ձեր ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունքում մենք կամաց-կամաց վերածվում ենք փոքրիկ բռնապետության․ Աղվան Վարդանյան
Ձեր ԱԳ փոխնախարարը Արցախն անվանել է ԼՂ տարածք, այժմ հավակնում է ԱԳ նախարարի պաշտոնին, իշխանությունը պատրաստվո՞ւմ է ներողություն խնդրել․ Թագուհի Թովմասյան
Դուք ձեր cv-ները կարդացե՞լ եք, լավ կլինի փոխեք ձեր խոսույթը, այստեղ թատրոն չէ, թարգեք ծափահարությունների ավանդույթը․ Հայկ Մամիջանյանը՝ ՔՊ-ականներին
Արմեն Սարգսյանը նոր դատավոր է նշանակել
Ավելին
Ավելին