f

Անկախ

Ընկերներին մեղադրանք է առաջադրվել՝ համաքաղաքացու նկատմամբ սպանության փորձ կատարելու համար


ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Եղեգնաձոր քաղաքի 37-ամյա բնակչի նկատմամբ կատարված սպանության փորձի դեպքի բոլոր հանգամանքները:

ՔԿ-ից հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2021 թ. ապրիլի 3-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում,  34-ամյա տղամարդը, ընկերոջ հետ Եղեգնաձոր քաղաքում ավտոմեքենայով երթևեկելու ընթացքում նկատելով Եղեգնաձորի 37-ամյա բնակչին, ում հետ տևական ժամանակ ունեցել է լարված փոխհարաբերություններ, իջել են ավտոմեքենայից և  վիճաբանության մեջ  մտել նրա հետ։ 34-ամյա տղամարդը վիճաբանության ընթացքում բռնել է Եղեգնաձորի բնակչին, իսկ ընկերը ավտոմեքենայի բեռնախցիկից հանել է իր անվամբ հաշվառված «TG 1» տիպի որսորդական ողորկափող հրազենը,  ինչը նկատելով և իր կյանքի ու առողջության համար իրական վտանգ զգալով՝ Եղեգնաձորի բնակիչը դիմել է փախուստի: Այդ պահին 34-ամյա տղամարդը, ընկերոջից վերցնելով հանցագործության գործիք հանդիսացող վերոնշյալ զենքը, հետապնդել է Եղեգնաձորի բնակչին ու ապօրինաբար նրան կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, 20-30 մետր հեռավորությունից երեք կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի  հասցրել:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 34-ամյա տղամարդուն  մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 1-ին մասով և որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, իսկ նրա ընկերոջը՝ 38-34-104-րդ հոդվածի (սպանության փորձի օժանդակող) 1-ին մասով ու խափանման միջոց է կիրառվել  ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ:

ՀՀ Քննչական կոմիտե

Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառուցելու ենք ուժեղ Հայաստան, մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն ու համախմբում. Գագիկ Ծառուկյան
Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հարցազրույցը CNN-ին
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
Հրդեհ Սիլիկյան թաղամասում
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «հուշումներով» հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին
Երեւանի Աշխատանքի հրապարակում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Եթե Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, դա կլինի նրա ինքնիշխան իրավունքը. այլ հարց է՝ ինչպես է ՀՀ-ի ներկայիս ղեկավարությունը գնահատում երկրի առջև ծառացած սպառնալիքները. Թասմաղամբետով
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am
Զորյան ինստիտուտի հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ եւ պատասխանը ՀՀ կառավարության դիրքորոշմանը
Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս ՀՀ-ի ներսում. Սերժ Սարգսյան
Այսօր մենք պետք է ավելին անենք, քան անցյալի  ջարդերը սգալը: Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան
Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը
«Հրապարակ». Որոշ ՔՊ-ականներ Փաշինյանին առաջարկել են Տիգրանաշենը փոխանակել Արծվաշենի հետ, Փաշինյանը մի իսկական թատրոն է սարքել
«Հրապարակ». Փաշինյանը «կընդառաջի՞» Էրդողանի առաջարկին
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
«Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
Գարեգին Երկրորդ. Մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները
Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին. «Nissan»-ը բախվել է արգելապատնեշին, կոտրել այն և կողաշրջված հայտնվել ձորում. կա վիրավոր
Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի
Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Ավելին
Ավելին