f

Անկախ

Կոչ՝ ուղղված ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին


Մեզ՝  «Պահեստազորի սպաներ» շարժման, «Ազգային անվտանգության պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության, «Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միություն գեներալներին ու սպաներին զարմանք ու լուրջ անհանգստություն է պատճառում մեր երկրում գտնվող դեսպանների ու միջազգային կառույցների լռությունը՝ ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ վարչապետի պաշտոնակատարի կողմից քարոզարշավի ընթացքում ունեցած ելույթների վերաբերյալ։

Դուք՝ որպես մարդու իրավունքների ու ազատությունների ջատագովներ ու պաշտպաններ, պարտավոր չե՞ք արդյոք արձագանքել քարոզարշավի ընթացքում վարչապետի պաշտոնակատարի ելույթներին, որոնցով նա մարդկանց տարբեր խմբերի մեջ սերմանում է թշնամություն, անհանդուրժողականություն, խոստանում վենդետաներ, մուրճ թափահարելով ժողովրդին տալիս է կյանքի և առողջության համար վտանգավոր սպառնալիքներ։ Չե՞ք տեսնում, որ նա ականջալուր չէ ժողովրդի ձայնին և չունի պատասխանատվություն ժողովրդի առաջ։ Հետևաբար գուցե ականջալուր կլինի ձեր սթափեցնող կոչերին։

Նման իրավիճակում Ձեր չարդարացված լռությունը նրան է՛լ ավելի է ոգևորում նրան լինել շատ ավելի ագրեսիվ ու վտանգավոր սեփական երկրի ու ժողովրդի վաղվա օրվա համար։

Ձեր լռությամբ Դուք նպաստում և կանաչ ճանապարհ եք հարթում այս իշխանությունների կողմից քաղաքացիական պատերազմ և արյունահեղություն հրահրելու համար։

Վերջապես ցույց տվեք Ձեր՝ որպես ժողովրդավարական երկիր և համամարդկային արժեքներ որդեգրած միջազգային կառույց լինելու իրական դեմքը, պաշտպան կանգնեք մարդու ու քաղաքացու հիմնարար իրավունքներին ու ազատություններին։ Չէ՞ որ երկակի ստանդարտի Ձեր վարքագիծը կարող է վնասել մեր ժողովուրդների բարեկամությանը։

Մեր երկրի ապագայի հանդեպ Ձեր անտարբերությունը և այս իշխանությունների վարած հակաժողովրդական քաղաքականության նկատմամբ Ձեր լռությունը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ մեր ժողովրդի համար։

Հաստատապես համոզված եղեք, որ այդ հետևանքների համար Դուք ևս կունենաք Ձեր բաժին պատասխանատվությունը, իհարկե՝ ոչ մեր երկրում, այլ Ձեր երկրում ու Ձեր ժողովրդի առաջ։

«Պահեստազորի սպաներ» շարժում

«Ազգային անվտանգության պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպություն

«Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միություն

 

 

կոչ դեսպաններ Նիկոլ Փաշինյան արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Այլ հոդվածներ հեղինակից

Այդ ջոկատը մեկնե՞լ է Արցախ, եթե՝ ոչ, Տավուշի սահմա՞նն է պաշտպանել,եթե այո,ապա մարզի ո՞ր տարածաշրջանի առաջնագիծն է պաշտպանել, ո՞ր ժամկետում, քանի՞ օր
Առանձնացված տեղ՝ այնպես են շեշտում, կարծես ցանկություն ունեն լրագրողներին անկյուն կանգնեցնել
Արմեն Սարգսյանը Լիլիթ Մակունցին շնորհել է արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան
Ադրբեջանական ԶՈՒ-ն անօրինական զբաղեցնում է ՀՀ քաղաքացիներին պատկանող ճանապարհները ու հողատարածքները․Արման Թաթոյան
ՀՀ իշխանությունները ցանկանում են հայերին վերածել գլուխներն ավազի մեջ մտցրած ջայլամների․․
Շրջակա միջավայրի նախարարությունում շարունակվում են սպիտակ արագիլների աղտոտման հնարավոր աղբյուրների և պատճառների բացահայտմանն ուղղված աշխատանքները
Երկրին պարտություն բերած քաղաքական ուժը չի կարող շարունակել կառավարել երկիրը, դա նոնսենս է, շուտով քաղաքական նոր հոսանք է առաջանալու․ Գեղամ Նազարյան
Վթարավերականգնման աշխատանքներով պայմանավորված հետաձգվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մի հատվածի գազամատակարարման վերականգնումը
Ժամանակը ցույց կտա՝ չագուչն ում գլխին կջարդվի․ Վահե Հակոբյան
ՌԴ դեսպանությունը նոր ռազմական կցորդ ունի. հանդիպում Արտակ Դավթյանի հետ
ԱԺ փոխխոսնակի թեկնածուն փորձեց բացատրել՝ ինչպես է դարձել ռազմական գործողությունների մասնակից դրանց ավարտից հետո
Սյունիքի Արավուս գյուղին սահմանակից 13 ադրբեջանական դիրքերում վերջին մեկ շաբաթում շարժն ակտիվացել է, ուժեղ ինժեներական աշխատանքներ են իրականացնում․ բնակավայրի ղեկավար
Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Փաշինյանը վենդետաներ է իրականացնում նրանց նկատմամբ, ումից այդ «Սյունյաց բարեւը» ստացել է. Ռուստամյան
ԱԺ-ում տեսարանը շատ տհաճ է. Արսեն Բաբայան
ՓՀԷԿ-ի շահագործման համար ընկերությունը առերևույթ կեղծ ջրօգտագործման թույլտվություն է ներկայացրել. քրգործ է հարուցվել
"Հրապարակ՛՛․Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ,կփոխվի՞ Առուշ Առուշանյանի խափանման միջոցը
ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ
Սիմոն Մարտիրոսյանը դարձավ կրկնակի օլիմպիական փոխչեմպիոն
՛՛Հրապարակ՛՛․Արշակ Կարապետյանի ունեցվածքը
Ձեր ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունքում մենք կամաց-կամաց վերածվում ենք փոքրիկ բռնապետության․ Աղվան Վարդանյան
Ձեր ԱԳ փոխնախարարը Արցախն անվանել է ԼՂ տարածք, այժմ հավակնում է ԱԳ նախարարի պաշտոնին, իշխանությունը պատրաստվո՞ւմ է ներողություն խնդրել․ Թագուհի Թովմասյան
Դուք ձեր cv-ները կարդացե՞լ եք, լավ կլինի փոխեք ձեր խոսույթը, այստեղ թատրոն չէ, թարգեք ծափահարությունների ավանդույթը․ Հայկ Մամիջանյանը՝ ՔՊ-ականներին
Արմեն Սարգսյանը նոր դատավոր է նշանակել
Ծեծկռտուք և կրակոցներ Նանսենի փողոցում. Նոր Նորքի ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցներին
Ավելին
Ավելին