f

Անկախ

Նախագահական ընտրությունների հետաձգման հարց առայժմ օրակարգում չկա․ Արցախի ԿԸՀ նախագահ


Նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ մինչ ՀՀ-ում մեկ ամսով արտակարգ դրություն է հայտարարվել և հետաձգվել է ապրիլի 5-ին նախատեսված սահմանադրության մեկ հոդվածի փոփոխության վերաբերյալ հանրաքվեն, Արցախում նախագահական ընտրությունների քարոզարշավը շարունակվում է, պարզապես նախագահի թեկնածուները ընտրողների հետ փակ տարածքներում հավաքներ չեն կազմակերպում։

Պարզելու համար, թե հնարավոր է, որ մարտի 31-ին նախատեսված նախագահական ընտրությունները հետաձգվեն , «Անկախը» զրուցել է Արցախի  ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանի հետ։

«Արցախում նախագահական ընտրությունների հետաձգման հարց  առայժմ օրակարգում չկա, քանի որ կորոնավիրուսի արձանագրված դեպք Արցախում չկա։  Եթե նման անհրաժեշտություն ծագի, դա կդիտվի հանրապետությունում վիրուսի կանխարգելման միջոցառումների ընդհանուր համատեքստում և, բնականաբար, այդ մասին  կհայտատարվի»,- ասում է Սրբուհի Արզումանյանը։

Հարցին, թե ինչպես են նախատեսում կանխել ընտրությունները դիտարկելու և լուսաբանելու նպատակով Արցախ ժամանող լրագրողների և դիտորդների կողմից վիրուսն Արցախ տանելու հնարավորությունը, Արզումանյանն աում է․

« Ինչ վերաբերում է կայանալիք ընտրություններին հրավիրվող դիտորդների և  ԶԼՄ ներկայացուցիչներին՝ հաշվի առնելով ՀՀ-ում արտակարգ դրություն սահմանելու իրողությունը, մեր կողմից նախապատրաստական աշխատանքներ են տարվում հրավիրվող ներկայացուցիչների ներկայացվածության հարցն օպտիմալ լուծելու համար։ Մեթոդների, եղանակների մասին լրացուցիչ կտեղեկացնենք, երբ արդեն ֆորմատը պարզ կլինի։ Մի քանի օրվա ընթացքում ընդհանուր դիտարկման ֆոնին այս հարցը կքննարկվի և բնականաբար կբարձրաձայնվի»։

Արզումանյանն ասում է, որ եթե այս թեմայով պաշտոնական հայտարարություն չլինի, դա կնշանակի, որ բոլորն ազատ կլինեն մասնակցելու ընտրություններին նախատեսվածի համաձայն։ «Այս պահի դրությամբ որևէ փոփոխություն նախատեսված չէ մեր մոտեցումներում»,- ասում է նա։

Անդրադառնալով անվտանգության միջոցառումներին՝ Արզումանյանն ասում է, որ այժմ քննարկում են հավելյալ, չպլանավորված միջոցառումները՝ ապահովելու ընտրությունների բոլոր մասնակիցների անվտանգությունը։ «Այս պահին  աշխատանքներ են տարվում և այս մասին ևս կբարձրաձայնվի։ Ունենք երկու շաբաթ ժամանակ և ունենք վիճակը վերահսկելու խնդիր։ Մեթոդներ են մշակվում, այս պահին նախապատրաստական այցերը դադարեցրել ենք,  մինիմալ շփումների մեխանիզմն ենք կիրառում, կփորձենք ընտրությունները դիտարկելու այլընտրանքային մեխանիզմներ մշակել, հիմա դա  մշակման փուլում գտնվող աշխատանք է և ճիշտ չի լինի բարձրաձայնել այդ մասին»,- ասում է նա։

 Հավելենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս հայտարարել էր, որ Արցախի նախագահական ընտրությունները հետաձգելու հիմքեր չկան։

«Մեր արտակարգ դրությունը կապված է Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի վերջին մեկ շաբաթում վեցապատկման հետ: Արցախում մինչ այս պահը որևէ դեպք չի արձանագրվել, և ես կոչ եմ անում Հայաստանի և Արցախի մեր սիրելի հայրենակիցներին, որ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում միայն ճամփորդեն դեպի Արցախ ու Հայաստան, մանավանդ, որ մենք այսօր նաև այլ սահմանափակումներ ունենք, որոնք պետք է սահմանափակեն շփումներն այդ թվում մեր զինվորների հետ: Այնպես որ, ես հիմք չեմ տեսնում, որ մենք խոսենք Արցախում նախագահական ընտրությունների հետաձգման մասին»,- ԱԺ-ում հայտարարել է Փաշինյանը:

 

 

Արցախ նախագահական ընտրություններ նոր կորոնավիրուս Արցախի ԿԸՀ Սրբուհի Արզումանյան

Կիրանցում արդեն 6-րդ օրն է միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ. բողոքի ակցիայի մասնակիցները կգիշերեն այստեղ
ՄՔԴ դատախազ Օկամպոն Ֆրանկֆուրտի Սբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված հիշատակի ելույթ է ունեցել
Ազգային ժողովրդավարական բևեռի բողոքի ակցիայի 96 մասնակից բերվել է ոստիկանություն
Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերման որոշումն ամրապնդեց Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները. Ալիև
24 ժամյա ջրանջատում՝ Գեղարքունիքի մարզում
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան
Թումանյան-Մաշտոց խաչմերուկի վրա ոստիկանության կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ. Իրավապաշտպան
Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև
Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ
Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին
Անվտանգության խորհուրդը երբևէ չի նշել, որ Հայաստանը օկուպացնող պետություն է, առավել ևս՝ ագրեսոր. Եղիշե Կիրակոսյան
«Մարտական եղբայրության» անդամ, ապրիլյան, 44-օրյա պատերազմների մասնակից Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է
Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
Երեւանի կենտրոնում ոստիկանները բերման են ենթարկել Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
Ավելին
Ավելին