Միջազգային օլիմպիական կոմիտեի հաղորդմամբ Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերը կանցկացվեն ըստ ժամանակացույցի:
ՄՕԿ-ը անցկացրած համաժողովից հետո խաղերը հետաձգելու անհրաժեշտություն չի տեսնում: Կոմիտեն չի պատրաստվում փոխել խաղերի ժամկետները հաշվի առնելով, որ մինչ մեկնարկը դեռևս 4 ամիս ժամանակ կա:
32-րդ ամառային օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Դրանք կմեկնարկեն հուլիսի 24-ին և կեզրափակվեն օգոստոսի 9-ին: Աշխարհի 206 երկրներից մոտ 11 հազար մարզիկներ կմրցեն 33 մարզաձևերում: Հեռավոր 1964 թվականից հետո Տոկիոն երկրորդ անգամ է հյուրընկալելու օլիմպիական խաղերը: