Նախօրեին Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակված 930 մարդ է բուժվել։ Այդ մասին հայտնել է Չինաստանի հիգիենայի և առողջության հարցերով պետական կոմիտեի կայքը։ Գրում է Gazeta.ru-ն։
Կայքի տվյալներով՝ անցած 24 ժամվա ընթացքում 21 հիվանդ է վարակի զոհ է դարձել:
Ինչպես հայտնի է դարձել, Չինաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 80.881-ի, միաժամանակ բռնկումից հետո 68.869 մարդ բուժվել է հիվանդությունից:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Յուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի կորոնավիրուսն է դարձել;
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին: