Եթե չի ձեւավորվում ազգային համաձայնության կառավարություն, ուրեմն մեր օրակարգը պարտված է. եթե մեր օրակարգը պարտված է, մենք որեւէ անելիք չունենք: Այս մասին, այսօր՝ հունիսի 18-ին, քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:
«Համերաշխության գաղափարով կարելի է սարեր շուռ տալ: Այնպիսի բաներ կարելի է անել 6 ամսում, մեկ տարում, որ դրա արդյունքները կզարմացնեն բոլորին: «Լուսավոր Հայաստանը» չրտգաղթելու պլան է ներկայացրել, մնացած ուժերի ներկայացրածը արտագաղթելու մասին է, որոնք ժողովրդին դիտարկում են որպես զորքեր, ասելով՝ ժողովրդով կգանք ու ձեզ կասենք:
Հետեւաբար մեր բոլոր նախկին ղեկավարները պետք է գնան թոշակի, մեզ խորհուրդներ տան, մեծ մեծ հարգանքով լսենք իրենց խորհուրդները, բայց թողնեն, որ էս երկիրն ապրի»,-ասաց նա:
Մարուքյանը տեղեկացրեց, որ այսօր երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնի մոտից ԼՀԿ-ն երթ է անցկացնելու Երեւանում, եւ դա վերջին միջոցառումն է լինելու քարոզարշավի շրջանակներում: