Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 17378 նոր դեպք։ Այդ մասին հայտնել են կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբից։ Գրում է Gazeta.ru-ն։
Բացի այդ, անցած օրվա ընթացքում բուժվել է 8 361 մարդ, մահացել՝ 440-ը:
Վարակման դեպքերի մեծ մասը հայտնաբերվել է Մոսկվայում (7584), Մոսկվայի մարզում (1811), Պետերբուրգում (1046), Նիժնի Նովգորոդի մարզում (268) և այլն:
Համաճարակի ամբողջ ժամանակահատվածում կորոնավիրուսը հաստատվել է Ռուսաստանի 5,334,204 բնակչի մոտ, 129,801 մարդ մահացել է, 4,878,333-ը՝ վերականգնվել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել Ռուսաստանում COVID-19 դեպքի նվազման հավանական ժամկետը: