f

Անկախ

Թուրքական ԱԹՍ-ներն անհրաժեշտ են Ռուսաստանին զսպելու համար․ Ուկրաինայի ԱԳՆ


Թուրքական անօդաչու թռչող սարքերն անհրաժեշտ են Ռուսաստանին զսպելու համար, որպեսզի նա երկու անգամ մտածի, մինչև Ուկրաինայի դեմ լայնամասշտաբ հարձակում կամ լարվածություն պլանավորելը։ Նույնը վերաբերում է Ուկրաինայի գնած մյուս բոլոր զինատեսակներին։ Եթե ՌԴ-ն Կիևի դեմ լայնամասշտաբ բախման կամ հարձակման գնա, ապա պաշտպանության համար ԱԹՍ-ներն Ուկրաինայի ցանկացած շրջանում կօգտագործվեն։

Այսպիսի հայտարարություն է արել Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան՝ ի պատասխան թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալության այն հարցի, թե արդյո՞ք թուրքական ԱԹՍ-ները կարող են կիրառվել Ուկրաինայի արևելքում՝ Դոնբասի հակամարտության գոտում։

Ուկրաինայի արտգործանախարար Կուլեբան նշել է, որ պատրաստվում են թուրքական ԱԹՍ-ները վերազինել ուկրաինական շարժիչներով ու աշխատում են տեղայնացնել դրանց արտադրությունը։

Ուշագրավ է, որ նույն օրը Լեհաստանի արտգործնախարարը նույնպես «Անադոլու»-ին հայտնել է, որ Թուրքիայից գնված «Բայրաքթար ՏԲ2» տեսակի անօդաչուները բարձրացնելու են Լեհաստանի և ՆԱՏՕ-ի արևելյան սահմանի մարտունակությունն ու պաշտպանվածությունը։

Նշենք, որ Ուկրաինան 2018թ. վերջին Թուրքիայից գնեց Բայրաքթար տեսակի հարվածային ԱԹՍ-ներ, որից կարճ ժամանակ անց՝ 2019թ. օգոստոսին թուրքական «Բայրաքթար ՏԲ2» ԱԹՍ-ներն արտադրող «Բայքար» և ուկրաինական պետական Ուկրսպեցէքսպորտ ընկերությունների միջև ստորագրվեց «Black Sea shield» անունով համատեղ ընկերություն ստեղծելու մասին պայմանագիր։

«Black Sea shield»-ն առաջինը նախատեսում էր թուրքական նույն ընկերության «Աքընջը» հարվածային ԱԹՍ-ի շարժիչի արտադրությունը։ Ընկերության մշակած ուկրաինական ԱԻ-450Տ շարժիչն այդ ԱԹՍ-ի վրա փորձարկվեց 2019թ. նոյեմբերին։

Հավելենք, որ վերջին ամիսներին Դոնբասի և Ղրիմի հակամարտության շուրջ Ռուսաստանի հետ խիստ լարված իրավիճակի ֆոնին Ուկրաինայի զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ ակտիվ վարժանքներ են իրականացնում հատկապես Ղրիմի հետ սահմանային շրջաններում, այդ թվում կիրառելով թուրքական «Բայրաքթար ՏԲ2» անօդաչու թռչող սարքեր։ 

Թուրքիա Ռուսաստան Ուկրաինա

Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Կարմիր բերետավորների կողմից բռնության է ենթարկվել գնդապետ Մախսուդյանը, նա Նոյեմբերյանի հիվանդանոցում է
Շատ մեծ վտանգներ կան. Սերժ Սարգսյանը՝ Տավուշում տիրող իրավիճակի մասին
Այո, ինձ հրել են. #Բագրատ_Սրբազան
Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները երթով այցելեցին գյուղի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիր
Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից. իրավիճակը կտրուկ լարվեց Այրումից Բագրատաշեն տանող հատվածում
Սուրեն Պետրոսյանն ու ևս 20 քաղաքացի Նոյեմբերյանի բաժնում են, Մախսուդյանը վնասվածքներ ունի, նրան բաց են թողել
Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Ավելին
Ավելին