f

Անկախ

Փաշինյանի հաղթանակը Հայաստանի քաղաքական ինքնասպանությունն է. Վիկտոր Ալկսնիս


Ընտրությունների արդյունքները Հայաստանում իսկական ցնցում էին: Նիկոլ Փաշինյանը, որի օրոք երկիրը ջախջախիչ պարտություն կրեց 44-օրյա պատերազմում, վստահ հաղթանակ տարավ: Նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը հավանություն է տվել ընտրողների ավելի քան կեսը: Ավելին, եթե նախկինում Փաշինյանին համարում էին «փողոցից եկած մարդ», ապա այժմ նա իշխանության եկավ ոչ թե որպես «գունավոր հեղափոխության» առաջնորդ, այլ օրինական ճանապարհով: Ինչպես հաղորդում է  Infox-ը, «Քաղաքացիական պայմանագիրը» չի կարող միայնակ կառավարություն ձևավորել, բայց Փաշինյանն արդեն հայտարարել է երկրորդ հեղափոխության մասին, այս անգամ՝ ոչ թե թավշյա, այլ «պողպատյա»: Մնալով ժամանակավոր պաշտոնակատար իր պաշտոնում և ձեռքից բաց չթողնելով իր լիազորությունները՝ նա փաստացի բնակչության վստահության հարցումը իր կողմը շրջեց: Եվ հայ ընտրողները ինչ-որ առումով քաղաքական ինքնասպանություն գործեցին: Այսպես է մտածում գնդապետ, ԽՍՀՄ Գերագույն սովետի և Պետդումայի նախկին պատգամավոր Վիկտոր Ալկսնիսը: Ստորև ներկայացվում է նրա փորձագիտական կարծիքը հատուկ Накануне.RU-ի համար:

- Դեռ Մարկ Տվենն է ասել, որ եթե մեզնից ինչ-որ բան կախված լիներ ընտրություններում, ապա մեզ այնտեղ չէին թողնի: Իրավիճակը Հայաստանում բավական բարդ է, ծայրահեղ: Այսպիսի արդյունքների դեպքում, կարծում եմ, վճռական դեր է խաղացել վարչական ռեսուրսը, ամենայն հավանականությամբ ձայները հաշվել են «ինչպես որ պետք է»: Հայաստանը ջախջախիչ պարտություն է կրել Ղարաբաղի հակամարտությունում, եղել են զանգվածային բողոքի ցույցեր, բայց հիմա դրանք, ըստ ընտրություններիհասկանալի չէ՝ ուր են հոսել: Թվում էր, թե հանրապետությունում  պետք է հաղթանակ տանեն ռուսամետ ուժերը, բայց կրկին հաղթեցին արևմտամետները: Դա զարմանք է հարուցում:

Բայց կարծում եմ՝ նման ելքի համար մեծապես մեղավոր է նաև ՌուսաստանըԱկտիվ ազդեցություն նախկին Խորհրդային Միության եզերքներում մենք տեսնում ենք բառացիորեն վերջին մի քանի տարիներին: Իսկ մինչ այդ հետխորհրդային տարածությունը՝ Ռուսատանի կենսական շահերի գոտին, կարծես  բնավ հետաքրքիր չէր Մոսկվայի համար: Հիշենք վերջին տասնամյակի գլխավոր անախորժությունը՝ Ուկրաինայի իրավիճակը: Իսկ ովքե՞ր են այնտեղ դեսպան եղել: Վիկտոր Չեռնոմիրդինը, որը լավ հարմոն էր նվագում և կարող էր անել արտահայտություններ, որոնք պատմություն էին մտնում: Իսկ իրական քաղաքականությունն այն էր, որ Ուկրաինայում տարածք ապահովվի ռուսական գազը փոխադրելու համար: Նայենք Բելառուսինայնտեղ դեսպան է եղել նախկին գուբերնատոր Սուրիկովը: Նրանից ի՞նչ դիվանագետ: Այո, նա գնում էր ընդունելություններին, բայց իրական ռուսական գիծ ո՛չ Ուկրաինայում, ո՛չ  Բելառուսում չի տարվել:

Նույնը Հայաստանում: Ես 15 տարի առաջ եղել եմ այնտեղ Պետդումայի պատվիրակության կազմում, ժամանակի խոսնակ Սելեզնյովի գլխավորությամբ: Եվ մազերս ցից-ցից էին կանգնում, երբ հանդիպում էինք դիվանագետների հետ, որոնց ոչինչ չէր հետաքրքրում: Դա գրեթե աքսոր էր համարվում. մարդիկ, որոնք կապեր ունեն, գնում են Ֆրանսիա, Անգլիա, ԱՄՆ, իսկ էստեղ ինչ-որ Հայաստան, որտեղ «ոչ մի հետաքրքիր բան չկա, անելու բան չկա, և առհասարակ մեկուսացած տեղ է»: Նման վերաբերմունքը միայն Հայաստանի նկատմամբ չէր, նաև ԱՊՀ մյուս երկրների նկատմամբ և հանգեցրեց նրան, որ փաստացի նախկին միութենական հանրապետություններից ոչ մեկն արդեն Ռուսաստանի դաշնակիցը չէ: Դրան հանգեցրին ոչ պրոֆեսիոնալիզմը և Ռուսաստանի կենսական շահերի տեսանկյունից հետխորհրդային տարածության դերը չգիտակցելը: Կարծում եմ՝ այսօր էլ դրա գիտակցումը չկա  ռուսական դիվանագետների ու քաղաքական գործիչների շրջանում:

Իսկ Հայաստանի ընտրությունների հետ կապված իրավիճակը Ռուսաստանի հերթական պարտությունն է, ընդ որում՝ շատ լուրջ, այն էլ այն դեպքում, երբ առկա էին բոլոր հաղթաթղթերը: Կար ռազմաբազա, մենք աջակցություն էինք ցույց տալիս Հայաստանին, և չնայած դրան՝ պարզվեց, որ ազդեցությունը ներքին քաղաքական իրադրությունում մոտ է զրոյի: Ինչ կարող ես անել, դա այն անփույթ քաղաքականության հատուցումն է, որ վարվում էր հետխորհրդային տարածությունում 30 տարի շարունակ:

Իմ կարծիքով՝ Փաշինյանը մի քաղաքական գործիչ է, որը լիովին կողմնորոշվում է Արևմուտքով, և հիմա նրա արևմտամետ գիծն ավելի կուժեղանա: Իսկ Ռուսաստանի հետ նա կհամագործակցի, քանի որ Ռուսաստանն այսօր կերակրում է Հայաստանին, ուստի նրա հետ հարաբերությունները խզելը հավասար է մահվան Հայաստանի ղեկավարության համար: Հետևաբար նա կշարունակի սիրահետել Ռուսաստանին, բայց իրականում կտանի արևմտամետ ուղղությունը:                                                                                                                                                

Ադրբեջանը, իհարկե, շահագրգռված է, որ առանձին միջանցք բացի դեպի Նախիջևան, հսկողության տակ առնի Լեռնային Ղարաբաղն առանց ամեն տեսակ խաղաղապահների, էթնիկ զտում կատարի, ձերբազատվի հայ բնակչությունից և ընդմիշտ փակի Լեռնային Ղարաբաղի և հայ փոքրամասնության հարցը: Բաքուն Մեծ Ադրբեջան է կառուցելու, և Հայաստանը նրա համար «ավելորդ երկիր» է, նա կձգտի եթե ոչ ոչնչացնել նրան, ապա իր հսկողության տակ առնել նրա տարածքների մի մասը:

Եվ Ադրբեջանը իր գերազանցությամբ ռազմական և տնտեսական առումով կշարունակի Լեռնային Ղարաբաղի վերադարձը, հիմնական բախումն այնտեղ դեռ առջևում է: Խորհրդային Միության վերջին տարիներին այնտեղ խաղաղարար ուժեր կային՝ խորհրդային ներքին զորքերը: Եվ այդ խաղաղարար առաքելությունն ավարտվեց լիակատար տապալմամբ, մենք ստիպված էինք պարզապես դուրս բերել այնտեղից զորքերը: Այժմ, կարծում եմ, խաղաղապահ առաքելությունը դարձյալ կավարտվի լիակատար ձախողմամբ:

Պուտինն իր նախագահության բոլոր տարիների ընթացքում ձգտել է սառեցնել ռազմական կոնֆլիկտները: Բայց դրանք հնարավոր չէ սառեցնել, քանի դեռ իրապես լուծված չեն: Որովհետև դեղատոմսը մեկն է՝ կողմերից մեկը պետք է հաղթանակ տանի և ջախջախի իր հակառակորդին: Չի ստացվի համոզել նրանց, որ համաձայնության գան: Բայց Պուտինը վախենում է ձեռնամուխ լինել այդ հարցերի լուծմանը: Նայեք Դոնբասին: Թղթի վրա կարծես թե կոնֆլիկտը սառեցրել են, բայց երկու միլիոն ռուսները հայտնվել են օդից կախված վիճակում: Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակ է, ընդ որում շարունակվում են հրաձգությունները, որոնց հետևանքով խաղաղ բնակչություն է զոհվում: Եվ դա Պուտինի մեղքն է, որը փոխանակ 2014-ին հարցն արմատապես լուծեր և գնար Նովոռոսիայի ստեղծմանը Խարկովից մինչև Օդեսա (իսկ դա կնշանակեր նաև Մերձդնեստրի հարցի լուծում), որոշեց սառեցնել կոնֆլիկտը՝ հուսալով, որ այն ինքնիրեն կկարգավորվի: Չկարգավորվեց: Մարդիկ տառապում են, մարդիկ տանջվում են: Եվ ելք այդ փակուղուց, որ ստեղծել է Պուտինը, չկա:  Իսկ այն առաջարկությանը, թե Դոնբասը Ուկրաինա է, բայց մենք ուզում ենք, որ նա հատուկ կարգավիճակ ունենա, Ուկրաինան երբեք չի համաձայնի: Այդ հարցը կարող է լուծվել միայն ռազմական ճանապարհով. կա՛մ Ուկրաինան կճզմի Դոնբասին, կա՛մ Դոնբասը Ռուսաստանի աջակցությամբ կսկսի ցամաքային միջանցք բացել դեպի Ղրիմ և այնուհետև Օդեսա ու Մերձդնեստր:

 

Աշխարհում արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
«Ժողովուրդ».ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է
«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել
«Փաստ». Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում
«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի իշխանությունները ձախողել են
Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ
«Հրապարակ». Արցախի վերնախավը հավաքվել էր
«Փաստ». Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ
«Ժողովուրդ». Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին
«Փաստ». Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով
«Հրապարակ». Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Ասելով, թե Տավուշում տարածքներ զիջելուց հետո ճանապարհներ կկառուցեն, իշխանությունը փորձում է կոծկել խնդիրները․ Թաթոյան
Ոսկեպարի, Բաղանիսի բնակիչները փակել են Նոյեմբերյան տանող ճանապարհը, Կիրանցում քննարկում են ստեղծված իրավիճակը
Ավելին
Ավելին