f

Անկախ

Համաժողովը համախմբել է Հայաստանի ֆրանսերեն դասավանդողներին


Մատենադարանում այսօր տեղի է ունեցել Հայաստանի ֆրանսերեն դասավանդողների համաժողովը:

Համաժողովը կազմակերպել էր ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը՝ Հայաստանի ֆրանսերեն դասավանդողների ասոցիացիայի հետ համագործակցությամբ: Միջոցառումը համախմբել էր ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների շուրջ 100 ֆրանսերեն դասավանդողների: 

Համաժողովի մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով կրթության ոլորտում հայ-ֆրանսիական կապերը և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան հետ իրականացվող համատեղ ծրագրերը՝ մասնավորապես ֆրանսերենի խորացված ուսուցման ծրագրերի ընդլայնման և կրթության շարունակականության ապահովման տեսանկյունից: 

Փոխնախարարն անդրադարձել է իրականացվող պետական քաղաքականությանը, որը նոր հնարավորություններ է ստեղծում ֆրանսերենի ուսուցման ընդլայնման և դրա որակի բարձրացման, ինչպես նաև ֆրանսերենի ուսուցիչների մասնագիտական զարգացման առումով: Նրա խոսքով՝ հանրակրթության պետական նոր չափորոշիչը հնարավորություն է տալիս էապես բարձրացնելու օտար լեզուների ուսուցման որակը՝ հիմնվելով կոմպետենցիոն ուսուցման վրա: 

«Օտար լեզուների ուսուցման դաշտը հենց այն բնագավառն է, որտեղ առավելապես տեսնում ենք տարբեր բաղադրիչների միաձուլումը և նոր հնարավորությունների ընձեռումը: Կոմպետենցիոն մոտեցման համատեքստում հանրակրթության պետական չափորոշիչը լեզվական գրագիտությունը սահմանում է որպես երեխայի առանցքային կարողունակություն, որի արդյունքում աշակերտները պետք է բանավոր ու գրավոր գրագետ հաղորդակցվեն ոչ միայն մայրենի, այլև օտար լեզուներով: Նրանք պետք է կարողանան լեզուն օգտագործել որպես ուսումնառության և հասարակական կյանքի մասնակցության համապիտանի գործիք: Լեզուն է այն հիմքը, որով ձևավորվում է մտածողությունը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Նա կարևորել է այն իրողությունը, որ լեզվի ուսուցումը դիտարկվի որպես միջմշակութային հնարավորություն: Ըստ նախարարի տեղակալի՝ խնդիր է դրվում ունենալ առնվազն երկու օտար լեզվով որակյալ ուսուցման հնարավորություն, մասնավորապես՝ լեզուների իմացության եվրոպական շրջանակի B2 մակարդակի ապահովում 12-ամյա կրթության, իսկ B1-ի ապահովում՝ հիմնական կրթության ավարտին: Փոխնախարարի խոսքով՝ այս պարագայում խորացված ուսուցման դպրոցները կարող են հանդես գալ որպես պոտենցիալ ռեսուրս կենտրոններ հանրապետության մյուս դպրոցների համար՝ օգտագործելով դրանց փորձառությունն ու հնարավորությունները:  

Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև ուսուցիչների մասնագիտական պատշաճ զարգացումը: Այդ համատեքստում նա ուրախությամբ փաստել է, որ «Ալիաս ֆրանսեզ» կազմակերպությունը երաշխավորվել է որպես ատեստավորման ենթակա ուսուցիչներ վերապատրաստող կառույց: Նախարարի տեղակալի խոսքով՝ խորացված ուսուցմամբ դպրոցները ևս կարող են հանդես գալ նմանօրինակ նախաձեռնությամբ: Ժաննա Անդրեասյանը նաև կարևորել է հանրակրթության բարելավման գործընթացում օգտագործվող գործիքները, մասնավորապես՝ նախագծային ուսուցումը:

«Lեզուն երբեք միայն լեզվի ուսուցում չէ. հանրակրթության պետական չափորոշիչը, ըստ էության, պարտադիր է դարձնում նախագծային ուսուցումը՝ որպես մեթոդ: Այն հնարավորություն է տալիս իրականացնելու միջառարկայական նախագծեր, որոնք կկապեն տարբեր առարկաներից ստացված գիտելիքներն ու հմտությունները: Մենք կարող ենք ունենալ հրաշալի նախագծեր, որոնք կկապեն լեզուն ու պատմությունը, լեզուն ու գրականությունը, լեզուն ու արվեստը: Սա ուսուցիչներին  թույլ կտա ստեղծագործական նոր ասպարեզ բացել: Վստահ եմ, որ այս ճանապարհը կանցնենք միասին, որովհետև առանց ուսուցիչների ներգրավման հանրակրթության փոփոխություններն ուղղակի անհնար կլինեն: Վստահ եմ, որ այդ ճանապարհին կունենանք մեր լավ գործընկերների աջակցությունը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը և հավաստիացրել, որ նախարարությունն անելու է հնարավորը, որպեսզի ուսուցիչների մասնագիտական զարգացումը և հանրակրթության որակական փոփոխություններն օր առաջ կյանքի կոչվեն: 

Միջոցառման մասնակիցներին ողջունել են նաև ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը և Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը:

Համաժողովի ընթացքում հնչել են տարբեր ելույթներ, որոնցում անդրադարձ է եղել ֆրանսերենի դասավանդման զարգացմանը, լեզուների ուսուցման նոր չափորոշիչներին, ֆրանսերենի խորացված ուսուցման հեռանկարներին ու մարտահրավերներին և այլն:

Հայաստան ՀՀ ԿԳՄՍ

Այլ հոդվածներ հեղինակից

Թալիբները   կրկին հարձակվել են Աֆղանստանում ՄԱԿ -ի գրասենյակի վրա
Քադաֆիի որդին հայտարարել է Լիբիայի միասնությունը վերականգնելու ծրագրերի մասին
Էրդողանը չի բացառել, որ անտառային հրդեհները կարող էին հրկիզման պատճառով  առաջանալ
Վրաստանում բացվել են օտարերկրացիների պատվաստման կետեր
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 23 807 նոր դեպք  է հաստատվել
Մեկնարկել են Condor ավիուղիների Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով չվերթերը
Հայկ Մարությանի կարգադրությամբ դպրոցներից մեկում աուդիտ կանցկացվի
Եթե լինեն դավաճաններ, որոնք ընդունակ են այրել սեփական հայրենիքը, ամենախիստ պատիժը կկրեն․ Էրդողանը՝ Թուրքիայի հրդեհների մասին
Վրաստանը աշխարհում 9-րդն է՝ կորոնավիրուսի վարակի թվով
Հայտնաբերվել է 25-ամյա երիտասարդին կրակած անձը․ ոստիկանություն
Սևանա լճից դուրս են հանել 11-ամյա ջրահեղձվող քաղաքացուն
Լուրերը, որոնք երեկ շրջանառվել են, որևէ աղերս չունեն իրականության հետ․ Արյունաբանական կենտրոնի տնօրենը՝ Դատախազության հայտարարության մասին
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Արմեն Շեկոյանի հոգեհանգստի արարողությանը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Սևանում փրկարարները ջրից դուրս են բերել ջրահեղձվող 11-ամյա երեխային
Միգրանտները կազմում են աշխարհում մարդկանց առևտրի զոհերի ավելի քան կեսը. ՄԱԿ գլխավոր քարտուղար
Տեղի համայնքապետարանը՝ պատերազմի ժամանակ անասունների կորուստ ունեցողներին
Նշված հասցեների գազամատակարարումը կդադարեցվի
Ռուսաստանում միգրանտների համար քննությունը կանցկացվի նոր առաջադրանքներով
Ռուսաստանում Սու-35Ս է կործանվել
ԵՄ-ն Վրաստանին սպառնում է դադարեցնել ֆինանսավորումը
Պատերազմից 10 ամիս անց Եռաբլուրում նոր փոսեր են փորվում
Չպետք է ֆինանսավորել մի երկրի, որը սպառնում է տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանը։
Կազմակերպված ճամփորդությունը իմ երեխայի աչքերին լիարժեք ժպիտ բերեց
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հաղթեց ադրբեջանցի մրցակցին․ Տոկիո 2020
Ավելին
Ավելին