f

Անկախ

Մասնակից ուժերից 7-ը այս պահին չեն ճանաչում ընտրությունների արդյունքը․․․


Ի տարբերություն բոլորի միջազգային դիտորդների՝ հունիսի 20-ի ընտրություններին մասնակցող 25 քաղաքական ուժերի մեծամասնությունը չի ճանաչել արդյունքները։

«Հայաստան» դաշինքը չի ընդունում քվեարկության արդյունքները և դիմելու է Սահմանադրական դատարան, քանի որ ընտրությունների արդյունքները խիստ վիճահարույց են եւ վստահություն չեն ներշնչում։ «Դիտարկումները եւ դաշինքի նախընտրական շտաբներից եկած տեղեկատվությունը փաստում են, որ խախտումները սկսվել են ընտրության օրվանից շատ ավելի վաղ, իսկ բուն ընտրության օրը բազմաթիվ տեղամասերից մեր վստահված անձանց ահազանգերի նախնական ամփոփումը վկայում է, որ խոսքը գնում է ընտրության արդյունքների համակարգված եւ նախապես պլանավորված կեղծարարության մասին: Դրանք են՝ վարչական ռեսուրսի կիրառումը, բանակի ուղղորդված քվեարկությունը, էլեկտրաէներգիայի տոտալ անջատումները մի քանի մեծ քաղաքներում օտար մեծ թվով քաղաքացիների առկայություն եւ քվեարկությունը, որը հիմք է տվել ենթադրելու, որ եղել է մոբիլ խմբերի կեղծարարության համակարգ:

«Պատիվ ունեմ» դաշինքը նույնպես չի ճանաչում։

«Մենք ականատես եղանք ուժային մարմինների կողմից ապօրինաբար ընդդիմության դեմ բռնաճնշումների, ընդդիմադիր ակտիվ գործիչների բնակարաններում և ընդդիմության շտաբներում անհիմն խուզարկությունների ու ձերբակալությունների, ակտիվիստների և շտաբի անդամների գաղտնալսումների, այդպիսով՝ նախընտրական փուլում և ընտրությունների օրը ընդդիմության աշխատանքի խոչընդոտման բազմաթիվ աղաղակող դեպքերի, ինչպես նաև իշխանության կողմից վարչական լծակների կիրառմամբ ընտրողներին ակնհայտ ուղղորդման դեպքերի»։

«Վերելք»-ը ոչ միայն չի ճանաչում, այլև որակել են ՀՀ նորանկախ պատմության մեջ ամենախայտառակ ընտրությունները․ ընտրակաշառքների տոտալ բաժանում, նախընտրական շտաբերի պետերի ապօրինի ձերբակալություններ, ՀՀ գրեթե բոլոր մարզերում տոտալ հոսանքազրկումներ, տեղամասերում ԶՈՒ ուղղորդված և բաց քվեարկություն։ 

«Հայոց հայրենիք»-կիսում է վերը նշված գնահատականը, քանի որ այդ հայտարարության տակ ստորագրել է «Վերելք»-ի հետ միասին։

«Ազատ հայրենիք»- չի ճանաչում։«Մենք միավորեցինք մեր կուսակցությունների ուժերը՝ նպատակ ունենալով «արտահերթ խորհրդարանական ընտրություններ» կոչվող միջոցառումը օգտագործել ազգօգուտ գործունեություն ծավալելու՝ երկրում վիճակը արմատապես բարեփոխելու համար։Սակայն, հունիսի 20-ի քվեարկությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ գործող սահմանադրությամբ և դրանից բխող հակաիրավական ընտրական օրենսգրքով, սպառնալիքներով և բարոյահոգեբանական ճնշումներով ուղեկցվող մթնոլորտում հնարավոր չէ իրականացնել ժողովրդավարական ընտրություններ»։

«5165» -չի ընդունում։«Պարտավոր ենք  նշել, որ տեղի ունեցած ընտրություններն անցան համատարած խախտումներով, ողջ քարոզարշավի ընթացքում օգտագործվեց իշխանական ռեսուրսը, գործի դրվեցին վաղուց հայտնի մեթոդները, տարբեր ուժերի կողմից գեներացվեց աննախադեպ ատելության մթնոլորտ, հնչեցվեցին սպառնալիքներ և բռնության կոչեր, առկա էին ընտրողների ուռճացված ցուցակներ և անճշտություններ, քվեների հաշվարկի ընթացքում եղան քաղաքների հոսանքազրկումներ: 

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն․ այս քաղաքական ուժի գործադիր մարմնի տարածած հայտարարության մեջ ասված է․

«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ընտրությունները կազմակերպվել և անցկացվել են Սահմանադրության, ՀՀ ընտրական օրենսգրքի և «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետություններում ժողովրդավարական ընտրությունների, ընտրական իրավունքների և ազատությունների չափանիշների մասին» կոնվենցիայի պահանջների խախտումներով», հայտարարել է, որ չի ընդունում 2021թ. Ազգային ժողովի ընտրությունների նախնական արդյունքները: 

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ, ընդունում են, բայց տեղի ունեցած ընտրությունները համարում են անարդար և ոչ ազատ, իսկ դրանց արդյունքները՝ որպես հայոց պետականության ինքնիշխան նպատակներին հակասող, ուստի նաև՝ անընդունելի։ «Այս ընտրությունների արդյունքների հիման վրա ձևավորվելիք իշխանությանը և Հայաստանի Հանրապետության անունից կատարած և կատարելիք նրա գործողությունները, այդ թվում՝ հավանականորեն կնքելիք միջազգային պայմանագրերը, եթե դրանք վերաբերվում են 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությանը (բացառությամբ հրադադարի և հումանիտար հարցերի վերաբերյալ դրույթներից) կամ բխում են նրանից, համարում ենք ի սկզբանե ոչ լեգիտիմ և ապագա ազգային իշխանության կողմից չեղարկման ենթակա»․ 

Ովքեր են ընդունել

«Լուսավոր Հայաստան»․ճանաչում է, Մարուքյանը գրել էն, որ հարգում են ժողովրդի որոշումը։

«Հանրապետություն». ճանաչում է արդյունքները․ շնորհավորում է հաղթող թիմին և հաջողություններ մաղթում նրան` Հայաստանի Հանրապետության համար այս վճռորոշ և դժվարին ժամանակներում։ 

«Բաբաջանյան-Շիրինյան» ․ճանաչում է, շնորհավորում և իր առաքելությունը կատարված համարում։

«Շիրինյան-Բաբաջանյան Ժողովրդավարների Դաշինքը» դարձավ այն պատնեշը,որ ստեղծեց նախադրյալներ գողապետության վախճանի,նրա պարագլուխների կրախի ուղղությամբ: Այսօրվանից «ռազմական Ժողովրդավարություն», այլ ելք չկա»։

Սամվել Բաբայանի «Ազատական» կուսակցոթյուն- ընդունում է և շնորհավորում։

ՔՈ-ում ցավով, բայց ընդունում են։ Այսպես․ «Ընտրությունների արդյունքները պայմանավորված էին համատարած ատելության մթնոլորտով, իրավախախտումներով, սպառնալիքներով և անարդարությամբ։ Այսպիսի միջավայրում անցկացված ընտրությունները միայն ձևականորեն կարելի է համարել ժողովրդավարական։ Այդուհանդերձ, ընտրությունների արդյունքները արտահայտում են մեր ժողովրդի վախերն ու ուժերի ընդհանուր հարաբերակցությունը, ինչը մենք ի գիտություն ենք ընդունում»։

«Մեր տունը Հայաստանն է»․ ըստ էության ընդունում են․

«Ունենք այն, ինչ ունենք... Աստված պահի Հայրենիքս։ Փաստորեն այսպիսինն է ժողովրդի գնահատականը»,-գրել էր կուսակցության ղեկավար Տիգրան Ուրխանյանը։ Այլ հայտարարություն դեռևս չի եղել, Ուրիխանյանն էլ առաջակեց իր գրությունը ընդունել որպես գնահատական։

«Արդար Հայաստան»․ ընդունում են, քանի որ․«Մեր ժողովուրդն այսպիսի ընտրություն է կատարել, ուստի մեզանից յուրաքանչյուրը պետք է հաշվի նստի քաղաքական դաշտում ձևավորված նոր իրավիճակի և քաղաքական խճանկարի արմատական փոփոխման հետ»։

Սամվել Բաբայանի գլխավորած «Ազատական» կուսակցությունն ընդունում է․«Մեր ժողովրդի կամքի արտահայտությունն է, մենք ինչպե՞ս կարող ենք չընդունել: Մեր ժողովուրդը ընտրել է, իր խոսքն ասել է եւ չի կարող սխալվել»: 

ՔՊ- Բնականաբար ընդունում և հնազանդվում են ժողովրդի կամքին»»

Հայաստանի եվրոպական կուսակցությունն էլ ընդունում է, բայց համարում է ոչ ազատ և ոչ արդար։Հայաստանի Եվրոպական կուսակցությունը (ՀԵՎԿ), հավատարիմ մնալով ժողովրդավարության սկզբունքներին, ողջունում է 2021թ․ հունիսի 20-ի ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների կայանալու փաստը: Միաժամանակ ՀԵՎԿ-ը համարում է անցած ընտրությունները ոչ ազատ եւ ոչ արդար, նկատի առնելով մասնակիցների անհավասար պայմանները, խոսքի ազատության սահմանափակումները, պետական եւ մասնավոր օլիգարխական ԶԼՄ-ների մենաշնորհն ու կողմնակալությունը, ինչպես նաեւ վարչական ու ֆինանսական ճնշումների ու կաշառքների ակնհայտ առկայություն 
Ովքեր են դեռ լռում

ԲՀԿ․այս ընտրությունների «քինդեր սյուրպրիզներից» դարձավ Գագիկ Ծառուկյանի կուսակցության՝ ԱԺ 5 տոկոսանոց անցողիկ շեմը չհաղթահարելը։ Ճանաչո՞ւմ են արդյունքները թե ոչ։ Կուսակցությունից Միքայել Մելքումյանն ասաց․

«Ասել ենք, որ իրավական գործընթացներ՝ խախտումների հետ կապված, կարծեմ 300-ից ավեի պաշտոնական դիմումներ կան։ Մենք կհասկանանք խախտումների բնույթը,ինչ իրավական խնդիրներ կան և անպայման արձագանքելու ենք»։

ՀԱԿ-Ոչ միայն որևէ հայտարություն չունեն առ այս պահը, այլև կուսակցությունից որևէ անձ, ներառյալ խոսնակ Արման Մուսինյանն ու լրատվության հետ կապերի պատասխանատու Արմեն Խաչատրյանը, որևէ կերպ չեն արձագանքում զանգերին ու հաղորդագրություններին։

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, առաջին հայացքից չճանաչեց ընտրության արդյունքները՝  1-ին համար Տիգրան Արզաքանցյանի՝ որպես թեկնածու չգրանցման, այնպես էլ  այն պատճառով, որ «իշխանությունների կողմից ամենգնով վերարտադրվելու ձգտումը դրսևորվել է նաև ընտրությունների օրը տեղի ունեցած բազմաթիվ խախտումներով»։

Սակայն հաջորդ օրը ստացանք կուսակցությունից հաղորդագրություն, որում ասվում էր․«Արտահերթ ընտրությունների ընթացքի, արդյունքների, խոստումների, Տ․Արզաքանցյանի նկատմամբ ոչ իրավաչափ գործողությունների վերաբերյալ, ՀԴԿ նախագահությունը հստակ հայտարարությամբ հանդես կգա առաջիկայում։ 

«Ինքնիշխան Հայաստան»․ այստեղից ևս ընտրությունների արդյունքների վերաբերյալ առ այս պահը ոչ մի հայտարարություն չկա։ Կուսակցության մամուլի հետ աշխատող անձն ասաց, որ մի քանի տեղամասերում վերահաշվարկ անցկացնելու դիմումներ են ներկայացրել, դրանից հետո հանդես կգան հայտարարությամբ։  

«Միասնական հայրենիք»․ այստեղից հայտնեցին, թե հանդես կգան հայտարությամբ։

«Ազգային օրակարգ»-ից ևս․ Արա Հակոբյանը հավելեց, ամփոփում են, կվերջնականացնեն՝ հանդես կգան հայտարարությամբ։

«Համահայկական ազգային պետականություն»-այստեղից ևս հայտնեցին,որ գնահատականը կլինի ավելի ուշ՝ այսօրվա մեջ։

«Ազատություն» կուսակցությունից էլ Հրանտ Բագրատյանը հայտնեց՝ մենք սպասում ենք Սահմանադրական դատարանի որոշմանը։

 

արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատի կանանց անհատական ԵԱ-ում
Բռնցքամարտիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան
Եվ սա՞ էր հայերի ուզածը. Военкор Котенок
«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Իսրայելը հարվածել է Իրանին
«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Ավելին
Ավելին