Մի խնդրով զանգել եմ Վեոլիա Ջուր / Veolia Armenia, մի քանի ժամ զանգելուց հետո ուրախացա, որ վերջապես պատասխանող եղավ զանգիս, ու սկսեցի արագորեն ներկայացնել մի քանի օրվա խնդիրները։ Օպերատորը չսպասեց, որ վերջացնեմ ասելիքներս, և տվեց օրվա իրավիճակը նկարագրող պատասխան.
- Բայց, հարգելի բաժանորդ, Հայաստանն այսօր ծայրահեղ վիճակում է։
Այո, մենք արդեն 3 տարի է ծայրահեղ վիճակում ենք....
Հ. Գ. Ի դեպ, ես պատկերացնում եմ, որ զանգողներն այսօր շատ շատ են։ Քանի որ պատասխանը գիտեմ, ասեմ, դուք էլ իմացեք, որ սպասազանգի վրա երկար նյարդեր չփչացնեք։
Հայաստանի Էլեկտրական Ցանցեր ՓԲԸն հոսանքազրկել է մեծ քանակությամբ պոմպակայաններ և այդ պատճառով շատ բնակավայրերում արդեն մի քանի ժամ է դադարեցված է ջրամատակարարումը։