Դե ինչ` հաշված օրեր անց իշխանության և ընդիմության ներկայացուցիչները, նույն շենքում նստած, կաշխատեն իրենց գործընկերների հետ: Քննարկումներ կծավալեն, իրար հարցեր կտան, նույն բուֆետում հաց կուտեն ու իրար բարի ախորժակ կմաղթեն:
Պահը կգա իրար կքննադատեն, որոշ դեպքերում նաև սուր կամ վիրավորական, բայց հաջորդ պահին կրկին կհանդիպեն բուֆետում ու իրար բարի ախորժակ կասեն: Սա ասում եմ հատուկ սեփական քեռու, հորեղբոր կամ քաղաքականության պատճառով «հորքուր-մորքուրի» հետ չխոսողների համար: Չխոսել և գիտակցել, որ տեսակով նույնը չեք` տարբեր են: Տեսակը չհարգելն այլ հարթության քննարկման հարց է: Արդյոք նո՞ր պարզվեց, որ նույն տեսակը չեք: Իհարկե` ոչ: Ընտրություններն իհարկե մեր պրոբլեմները չլուծեցին և չէին էլ լուծելու, բայց պարզեցին պրոբլեմների նկատմամբ մեր ունեցած վերաբերմունքը:
Բարի երթ մեր նոր պատգամավորներին` նրանք բոլորն էլ «ընտրյալներ» են: