Հնդկաստանի առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ SARS-CoV-2 գենոմիկայի կոնսորցիումը (INSACOG) եզրակացրել է, որ դելտա գումարած շտամը (B.1.617.2.1) դասակարգվում է «անհանգստության առաջացնողների շարքում»: Գրում է Gazeta.ru-ն։
Ինչպես հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը, վիրուսի շտամը «մտահոգիչ» անվանում են, եթե այն կարող է ավելի վարակիչ լինել, քան նախնականը, կամ ավելի լուրջ հիվանդություն առաջացնել կամ չեն տրվում պատվաստանյութերի և հակամարմինների ազդեցութայնը:
Հնդկաստանի Առողջապահության նախարարությանը հայտնել են, որ դելտա պլյուս շտամն ունի բարձր թափանցելիություն, թոքային բջիջներում ընկալիչների հետ ավելի ամուր կապ, ինչպես նաև դրա դեպքում հնարավոր է մոնոկլոնալ հակամարմինների պատասխանի նվազում:
Ավելի վաղ Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում գրանցվել էր կորոնավիրուսի նոր շտամով վարակման 20 դեպք։ Նոր շտամը ստացել է «դելտա պլյուս» անվանումը: