Սպիտակ տունը հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից ԿԺԴՀ-ի դեմ սահմանված պատժամիջոցների երկարացման մասին: Գրում է Russian.rt.com-ը։
«ԱՄՆ-ի համար սպառնալիք շարունակում է ներկայացնել ԿԺԴՀ տարածքում միջուկային զենք ստեղծելու համար պիտանի նյութերի տարածումը», - ասված է Սպիտակ տան պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Այդ պատճառով «անհրաժեշտ է շարունակել պատժամիջոցների ռեժիմը Հյուսիսային Կորեայի դեմ»:
Փաստաթղթում ընդգծված է, որ ԿԺԴՀ-ի քաղաքականությունն ապակայունացնում է իրավիճակը տարածաշրջանում:
Ավելի վաղ ԱՄՆ-ը պատժամիջոցներ էր սահմանել Բելառուսի դեմ: