Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը բարձր է գնահատել գերմանա-ամերիկյան հարաբերությունները: Գրում է Rusdsian.rt.com-ը։
«Կարծում եմ, որ արդար կլինի ասել, որ ԱՄՆ-ն աշխարհում ավելի լավ գործընկեր, ավելի լավ ընկեր չունի, քան Գերմանիան», - ընդգծել է Պետդեպարտամենտի ղեկավարը:
Նման հայտարարությամբ նա հանդես է եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից առաջ:
Ավելի վաղ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հեյկո Մաասը հայտարարել էր, որ Բեռլինը մտադիր է մինչեւ այս տարվա օգոստոսը Վաշինգտոնի հետ կարգավորել ռուսական «Հյուսիսային հոսք 2» գազատարի շուրջ տարաձայնությունները: Դրանից առաջ Մերկելը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ու Գերմանիան այս հարցում «ճիշտ ուղու վրա են»: