Կորոնավիրուսով վարակված դերասանուհի Օլգա Կուրիլենկոն ինստագրամ սոցիալական ցանցի իր էջում հայտնել է, որ Լոնդոնի հիվանդանոցների գերբնակվածության պատճառով իրեն մերժել են հոսպիտալացնել։ Գրում է Gazeta.ru-ն։
«Ինչու ՞ ես հիվանդանոցում չեմ: Քանի որ դրանք լեփ-լեցուն են... Ինձ ասացին, որ ինքնազգացողությանս ավելի վատանալու դեպքում նորից շտապ օգնություն կանչեմ», - գրել է Կուրիլենկոն:
Դերասանուհին հավելել է, որ չգիտի, թե որտեղ է կորոնավիրուսով վարակվել:
Մարտի 16-ին Օլգա Կուրիլենկոն հայտարարեց, որ կորոնավիրուսի թեսթի իր պատասխանը դրական է և պատմեց ինքնամեկուսացման մասին:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Յուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի կորոնավիրուսն է դարձել;
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին: