Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ 65 տարեկանից բարձր մարդկանց կորոնավիրուսի պատճառով չի թույլատրվում փողոց դուրս գալ։ Գրում է Gazeta.ru-ն։
«Այն պատճառով, որ մեզ չհաջողվեց լիարժեք կարգապահություն ապահովել բնակչությանը պաշտպանելու համար, կայացրել ենք շատ ժողովրդականություն չվայելող որոշումներ, որոնք սակայն պետք է փրկեն մարդկային կյանքեր ... Վաղը ՝ ժամը 10։00-ից սկսած (Մոսկվայի ժամանակով 12։00) 65 տարեկանից բարձր մարդկանց արգելվում է փողոց դուրս գալ», - ասել է Վուչիիչը:
Սերբիայում 72 մարդ վարակված է կորոնավիրուսով:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Յուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի կորոնավիրուսն է դարձել;
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին: