Հունաստանում եկեղեցական դատավարության ընթացքում 37-ամյա քահանան թթվային լուծույթ է լցրել 7 մետրոպոլիտների (հոգևոր բարձր պաշտոնյա քրիստոնեական եկեղեցիներում) վրա, հայտնում է lenta.ruլրատվական կայքը՝ հղում տալով տեղական AMNA լրատվական գործակալությանը։
Դեպքը տեղի է ունեցել Աթենքի Պետրակի վանքում։ Բոլոր 7 հոգևորականները և նրանց օգնության հասնել փորձած ոստիկանության աշխատակիցը թեթև այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Վերիայի թեմի 37-ամյա քահանան կրոնական դատարանում անցկացված դատավարությունից հետո կարգալույծ է արվել, ինչից հետո էլ թթվանյութ է լցրել հոգևորականների վրա։ Այժմ կարգալույծ քահանան ձերբակալված է, սակայն ոստիկանության փոխանցմամբ՝ նա ոչինչ չի ասել իր արարքի դրդապատճառների մասին։
Դեպքի առթիվ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը կապվել է Աթենքի և Համայն Հունաստանի արքեպիսկոպոսի հետ և կատարվածի կապակցությամբ ցավակցություն հայտնել: Նա պետության անունից խոստացել է տրամադրել անհրաժեշտ բժշկական օգնություն՝ տուժածների շուտ ապաքինման համար։
Հունաստանում քահանան թթվային լուծույթ է լցրել 7 հոգևորականի վրա. նա ձերբակալված է
Կարդացեք նաև
- Բաքուն գերիների և պատանդների հարցը օգտագործում է քաղաքական նպատակներով. փաստաբան
- ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը կկորցնի արժեքը Եվրամիության աչքում. ռուս քաղաքագետ
- Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում