Երգի միջազգային մրցույթը պետք է տեղի ունենար Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում։ Երկրի առողջապահության նախարարությունը խորհուրդ է տվել հրաժարվել միջոցառման անցկացումից:
«Եվրատեսիլ 2020 » միջազգային երաժշտական մրցույթը կչեղարկվի կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Twitter–ի իր միկրոբլոգում հայտնել է իսրայելական հեռարձակողների կորպորացիան («Կան»)։
Տեղեկատվության պաշտոնական հաստատում այս պահին չկա։
Մարտի 17-ին «Եվրատեսիլի» կազմակերպիչներն իրենց պաշտոնական Twitter-ի էջում գրել էին, որ հետևում են կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխարհում անընդհատ փոփոխվող իրավիճակին և շուտով որոշում կկայացնեն։
Երգի միջազգային մրցույթը պետք է տեղի ունենար Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում։ Երկրի առողջապահության նախարարությունը խորհուրդ է տվել հրաժարվել միջոցառման անցկացումից, անգամ առանց հանդիսատեսի:
An update about the #Eurovision Song Contest 2020. pic.twitter.com/z2eWk6Bp3g
— Eurovision Song Contest (@Eurovision) March 17, 2020