f

Անկախ

«Չեմ ուզում աչքիս դեմը Արցախը կորցնենք, լացս գալիսա էս խայտառակությունից, մա՛մ...»


2020 թ. հոկտեմբերի 29-նն էր։ Երկու օրից Հայկազի 20-ամյակն էր, բայց նա մարտի դաշտում էր, Շուշի տանող ճանապարհն էր պաշտպանում, երբ թուրքական բայրաքթարը հարվածեց: Տղան ծանր վիրավորվեց, արագ տեղափոխեցին Ստեփանակերտ։ Ճանապարհին գիտակցությունը չէր կորցրել, սարսափելի ցավերի մեջ հրամանատարին ասում էր, թե ինքը լավ է, պատրաստ է նորից առաջնագիծ մեկնել։ Մինչդեռ գլուխն էր վնասվել, աչքերը, որոնցից մեկն՝ ամբողջությամբ, ձեռքի և ոտքի կոտրվածքներ ու այրվածքներ ուներ, վնասված էին թոքերը։

Ստեփանակերտում առաջին հրատապ վիրահատություններն անելուց հետո Հայկազին արհեստական կոմայի մեջ ուղղաթիռով տեղափոխում են Երևան՝ զինվորական հոսպիտալ։

Հոկտեմբերի 31-ին, այդ ամենից անտեղյակ, հարազատներն անհամբեր սպասում էին Հայկազի զանգին, որ ծնունդը շնորհավորեն։ Բայց սպասված զանգն ուշանում էր։ Զանգ էդպես էլ չստացան, շնորհավորանքը տեղ չհասավ։ Իսկ Հայկազն իր 20-ամյակը «դիմավորեց» վերակենդանացման բաժանմունքում՝ արհեստական կոմայի մեջ։ 15 օր կյանքի և մահու կռիվ տվեց պատերազմի դաշտում, 11 օր՝ վերակենդանացման բաժանմունքում։ Նոյեմբերի 9-ին՝ կապիտուլյացիայի չարաբաստիկ օրը, երբ Արցախի մեծ մասը հանձնվում էր թշնամուն, Հայկազը հոգին Աստծուն հանձնեց․․․

Տավուշյան մարտերի հերոսը

 

Մինչև 44-օրյա պատերազմը Հայկազն իր կռիվը թշնամու դեմ տվել էր դեռ հուլիսին՝ Տավուշում, որտեղ ծառայում էր։ Հուլիսյան դեպքերի ժամանակ 19-ամյա Հայկազի ու ծառայակից ընկերների քաջագործությունների մասին հարազատները դեռ հետո պիտի իմանային։ Հրետանային մարտկոցը, որի մեջ էր նաև Հայկազ Մկրտչյանը, թշնամու դեմ հրաշքներ էր գործել։ Հայրը՝ Զավեն Մկրտչյանը, հիշում է՝ մի օր զանգեց ու ասաց․ «Շատ չեմ կարող խոսել, պիտի ասեմ, որ հնարավոր է՝ սա վերջին զանգս լինի»։

Զանգել էր հրաժեշտ տալու: Վիճակն իսկապես լուրջ էր, Տավուշի սահմանին ծանր մարտեր էին ընթանում, իսկ այդ օրը բեկումնային էր լինելու։ Տղաների դեմ էին դուրս եկել ադրբեջանական էլիտար «Յաշմա» զորախմբերը։ Տղաները հերոսաբար էին կռվել։ Հետո արդեն հայկական կողմը պաշտոնապես հայտարարեց. «ՀՀ Զինված ուժերը ոչնչացրել են ադրբեջանական հատուկ նշանակության էլիտար «Յաշմա» 100-հոգանոց խմբի մինչև 40%-ը»։

Տավուշյան դեպքերից հետո տղաները պետք է Սարդարապատում պարգևատրվեին։ Հայկոն սպասում էր այդ պարգևին, սիրում էր, երբ արած գործը գնահատվում է: Կյանքում էլ էր էդպիսին: Բայց պարգևատրումն ուշանում էր։ Ասել էին՝ երբ դիրքերից իջնեք, սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրը, կպարգևատրեն։ «Սեպտեմբերի 21-ն էլ անցավ, էլի ոչ մի բան, մի օր էլ զանգեց, մի քիչ հիասթափված էր, ասեց՝ պատկերացնո՞ւմ եք, ասում են՝ մեդալները դեռ չեն ձուլել,-պատմում է մայրը՝ տիկին Աննան,-զայրացա, ասացի՝ ի՞նչ անեմ, ես առնե՞մ էտ երկաթի կտորները, տամ իրենց։ Ասեց՝ դե լավ, մա՛մ, հո էտ երկաթի կտորի համար չե՞նք կռվել, ուղղակի լավ չի, որ էդպես են անում»։

Ցավոք, Հայկազն այդպես էլ իր ձեռքով չստացավ մեդալը։ Հուլիսյան դեպքերի համար նրա պարգևատրումը ստացան ծնողները՝ հունվար ամսին։ Իսկ այդ կես տարվա ընթացքում նա հասցրեց հերոսաբար կռվել նաև 44-օրյա պատերազմում ու անմահանալ:

Քույրը՝ Արևիկը, հիշում է՝ նույնիսկ հունվարին մեդալը մեծ դժվարությամբ բերեցին, մի քանի զանգից հետո: «Մի ճմրթված, օգտագործված փոքրիկ տոպրակի մեջ դրած՝ բերեցին։ Ինձ էլ խորհուրդ տվեցին գնալ Վերնիսաժ, մեդալի համար տուփ գնել։ Իսկ պատվոգիրը նույնիսկ մի հասարակ ֆայլի մեջ չէին դրել»։

Հայկազ Մկրտչյանը հետմահու պարգևատրվում է նաև Մարտական ծառայության մեդալով, այս անգամ 44-օրյա պատերազմին ակտիվորեն մասնակցելու և հերոսաբար զոհվելու համար:  

44-օրյա պատերազմ․ ի՞նչ էր գրում քրոջը մարտի դաշտից

Հայկազի համար 44-օրյա պատերազմը նախևառաջ պատվի պատերազմ էր։ Մարտի դաշտից հաճախ էր քրոջը գրում՝ ասելով, որ թշնամուն ոչինչ չունեն զիջելու, պայքարելու են մինչև վերջ։ Ցավով գրում էր նաև նահանջի, պարտության ու հիասթափության մասին:

«Երբ պատերազմը սկսվել էր, Հայկազի ուշքն ու միտքն Արցախում էր,-պատմում է քույրը,- ինձ գրեց՝ էնտեղ կռիվ է, մե՞նք խի ենք էստեղ նստած։ Ասացի՝ դու քո կռիվն արդեն տվել ես, հիմա էլ այն տղաների հերթն է, ովքեր Ղարաբաղում են ծառայում։ Ասեց՝ չէ, էտ մի անգամ անելով չի, պետք լինի, պիտի մեռնես դրա համար։ Մի օր երևի կհասկանաս ինչ եմ ասում։ Ասացի՝ հասկանում եմ, բայց քեզ ավելի շատ եմ սիրում, քան Ղարաբաղը, ասեց՝ չէ, դու չես հասկանում. եթե Ղարաբաղը չլինի, դու էլ չես լինի, մեր տունն էլ չի լինի։ Եթե Ղարաբաղը չլինի, Հայաստանը չի լինի...»։

Հոկտեմբերի 14-ին Հայկազին ու զինակից ընկերներին տեղափոխում են Արցախ։ Տանում են Հադրութ՝ գյուղ Ծակուռի, բայց պարզվում է՝ Հադրութի այդ գյուղերը գրեթե ամբողջությամբ անցել էին թշնամուն։

Հրաման են ստանում զենքերը պատրաստել, որ կռվեն։ Բայց տղաները զգում էին, որ թշնամին իրենց չափից դուրս մոտ է, լսում էին ձայներ, որ չպիտի լսեին։ Այդ ընթացքում տղաներին է մոտենում մի հայ տղամարդ, որի մի ձեռքը չկար: Տղամարդն ասում է՝ թուրքերը գյուղում են, մերոնց բոլորին կոտորել են, ես եմ մնացել, արագ հեռացեք»։

Հրամանատարը որոշում է կայացնում հեռանալ: 17-18 հոգանոց խումբն արդեն ոչինչ անել չէր կարող, թշնամին գյուղը վերցրել էր:

«Եթե գյուղը հանձնված էր, ինչո՞ւ էին մեր երեխքին ուղարկում այնտեղ։ Էնպիսի տպավորություն է որ էտ երեխեքին տանում էին սպանելու։ Ուղղակի այդ ժամանակ մեր երեխեքի բախտը բերել է, որ այդ մարդը նրանց տեսել է ու զգուշացրել, որ թուրքը գյուղում է: Այդ ժամանակ Հայկոն իր ընկերներից մեկին ասել էր, որ եթե այստեղից ողջ դուրս գան, հրաշք կլինի»։

Հրաշքով ողջ են մնում, տեղափոխվում ուրիշ գյուղ: Բայց որտեղ մտնում էին, որոշ ժամանակ կռվելուց հետո պարզվում էր, որ այդ գյուղը նույնպես հանձնվել է: Այդպես հերթով հանձնվում էին Հադրութի գյուղերը։

Հայկազն այդ ամենը ծանր էր տանում։ Քույրը պատմում է․ «Երբ նոր էին գնացել Արցախ, համոզված էր, որ ամեն ինչ մերոնց ձեռքում է, և իրենք կարող են մինչև վերջ կռվել ու առաջ գնալ։ Որոշ ժամանակ անց ինձ գրեց, թե չի հասկանում՝ ինչի՞ չեն թողնում առաջ գնալ։ Ասում էր՝ չենք հասկանում, թե ինչ է կատարվում: Հարցնում էր՝ մեզ մոտ ի՞նչ են խոսում: Ասում էի՝ էստեղ ասում են՝ հաղթում ենք։ Ասաց՝ հերթով գյուղերը տալիս ենք, ի՞նչն ենք հաղթում»։

Հայկազը ոչ միայն ծանր էր տանում հողերի կորուստը, այլև անձնական պատասխանատվություն ու ամոթ էր զգում այդ ամենի համար։

Մի օր էլ, երբ քույրը խնդրում է չմտածել նման բաների մասին, այլ իր կյանքի ու անվտանգության մասին մտածել, ասում է․ «Դու չես հասկանում, սա խայտառակություն է։ Մենք ենք էս հողի պատասխանատուն ու մենք հիմա թողնում, գնում ենք։ Ես ամաչում եմ»։

Հայկազը մինչ այդ Արցախում չէր եղել, առաջին անգամն էր, բայց նույնիսկ սարսափելի պատերազմը չէր խանգարել, որ սիրահարվի Արցախին ու որոշի, որ հենց պատերազմն ավարտվի, տուն է առնելու, ապրի այնտեղ։ «Կոդերով էինք խոսում։ Գրել էինք՝ ո՞նց ես, գրել էր՝ մինուս ենք, ահավոր մինուս, ես սենց ամոթ կյանքումս չեմ զգացել, խայտառակություն է։ Չեմ ուզում աչքիս դեմը Արցախը կորցնենք, լացս գալիսա էս խայտառակությունից, մա՛մ․․»,-պատմում է մայրը։

Վերջին օրերին իրենց փոքր զորախմբով Շուշի տանող 40 կմ-անոց ճանապարհն էին պահում, առանց որևէ ծածկի։ Թաքնվում էին ծառերի տակ։ Ամբողջ ճանապարհի երկայնքով անդադար ծանր զենք-զինամթերքով այս ու այն կողմ էին շարժվում, հսկում ճանապարհը։ Օրերով սոված էին մնում։ Բայց Հայկազն ավելի ուրախ էր ու ոգևորված։ Կարևորը՝ չէին նահանջում։

Մի օր էլ քրոջը գրում է․ «Գիտե՞ս քանի հոգու անուն է գրվել քարին Կարիճ Հայկազի ձեռքը։ Ինքն իրեն Կարիճ էր ասում կատակով։ Մի դանակ ուներ, որ պահել էր գերի չընկնելու համար։ Վրան կարիճ էր պատկերված, իր համաստեղության նշանն էր։ Հարցրեցի՝ քանի՞ հոգու։ Ասաց՝ 8 հարյուրից ավել։ Չափազանցնելու բնավորություն չուներ, համոզված ենք, որ ճիշտ էր ասում»։

Հայկազը հրաշալի էր տիրապետում ականանետային զենքին։ Նույնիսկ հրամանատարն էր հիացած։ «Ասում էր՝ Հայկազն էնպես էր կրակում, որ հա՛մ սնարյադ էր խնայում, հա՛մ ժամանակ։ Կարճ ձևով էր կրակում։ Եվ իրոք, ինքն իր կրակելու ձևն էր հորինել, ժամանակի մեջ ստանդարտից ավելի շատ էր կրակում և դիպուկ»։

Ապագա ծրագրավորող էր։ Մինչև բանակ գնալն ընդունվել էր Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ։ Հունվարին պիտի զորացրվեր ու շարունակեր ուսումը։ Նրան փայլուն ապագա էր սպասվում։ Ցավոք, պատերազմը խլեց ոչ միայն երիտասարդ ու լուսավոր մի կյանք, այլև Հայաստանի համար արժեքավոր ևս մի ռեսուրս: Պատահականությո՞ւն էր արդյոք այս սերնդի ոչնչացումը: Հայկազի հարազատները համոզված են՝ ո՛չ:

Հատուցման ժամին սպասելիս․․․

«Իմ երեխու արյունը ներկա ռազմաքաղաքական իշխանության վրա է»,-ասում է Հայկազի մայրը:

«Մենք սպասում ենք, թե երբ է գալու պահը, երբ ցեղասպանը պատասխան տա իր կատարած ոճրագործության համար»,-հավելում է հայրը,-պետք չի լինել քաղաքագետ կամ ռազմագետ, բավական է ունենալ մտածելու և վերլուծելու ունակություն, որ հասկանաս՝ այս ամենը, սկսած 2018 թվականից, իր գրքից՝ «Երկրի հակառակ կողմը»,  վերջացրած Տավուշյան դեպքերով և մյուս իրադարձություններով, մի ամբողջական սցենար է, միտումնավոր ցեղասպանություն։ Ակնհայտ է, որ միայն տարածքների հանձնումը հակառակորդին չի բավարարել, պետք էր այս ոսկե սերունդը, որը պատրաստ էր իր կյանքը տալ հայրենիքին, ոչնչացնել, որպեսզի իրենց ճանապարհը բացվի»։

Ընտրություններից հետո գործող իշխանության վերարտադրումը է՛լ ավելի է ծանրացնում հարազատների ցավը:

«Դա ցույց տվեց այս բնակչության (ժողովուրդ կամ ազգ չեմ ասում) արժեհամակագը, էտ մարդկանց և մեր տղաների անհամատեղելիությունը։ Ապշած եմ այն կադրերից, որտեղ համազգեստով զինվորին ուղղորդում են, թե ում օգտին քվեարկի։ Ձեր արժանապատվությունը, մեր երեխեքի արյունն ու արժանապատվությունը մի ծրարով ո՞նց եք վաճառում: Սա խայտառակություն է, ողբեգրություն...»։

Հայկազ Մկրտչյան հերոսներ 44-օրյա պատերազմ խմբագրի ընտրանի

Տեղի է ունեցել առերես հարցաքննություն ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի ու Սամվել Վարդանյանի մասնակցությամբ
«Փաստ». Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն
«Ժողովուրդ». 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199
«Իրավունք». «Շանթ դաշինք». Հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների
«Փաստ». Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են
Հերթական սրբապղծությունը․ «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում»․ «Հրապարակ»
ՀՀ պետականության դեմ բացահայտ ուղղված քայլ է իշխանությունն առաջ տանում` ցեղասպանության զոհերի անունների ցուցակ կազմելը համարելով «Ցեղասպանության հետ կապված իրական հիմքերի կառուցում»․ Թաթոյան
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 միլիոնից ավելի դիտում է ունեցել․ «Հրապարակ»
Երևանում հայտնաբերվել է ԱՄՆ քաղաքացու նկատմամբ զինված ավազակային հարձակում կատարողը
Մեզ համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների և ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
«Հրապարակ». Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին
«Փաստ». Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված
«Ժողովուրդ». Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ
«Փաստ». Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը»
«Ժողովուրդ». Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով
Ռուսաստանի և Իսրայելի անվտանգության խորհուրդների քարտուղարները բանակցություններ են վարել
Լեմկինի ինստիտուտը պատասխանել է Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի հայտարարությանը
Գերմանիան Իսրայելին հորդորում է հարգել միջազգային իրավունքը
Գերմանիայի կանցլերը քննադատել է Վրաստանի՝ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Իրանի հարձակումը Իսրայելին ստիպել է հետաձգել Ռաֆահի վրա հարձակման ծրագրերը. CNN
Ռուսաստանը և Տաջիկստանը համատեղ զորավարժություններ են անցկացնում
Մակրոնը հույս ունի համոզելու տարածաշրջանի երկրներին, որ Իրանը սպառնալիք է
Ավելին
Ավելին