Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 699 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 34 104 թեստ, այստեղից 20 282-ը՝ հակագենի արագ թեստով և 13 822-ը՝ «ՊՇՌ»: Դրականության ցուցանիշը. Օրական 2,05%, վերջին 14 օրը –2,45%, վերջին 7 օրը –2,4%:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 362 183 դեպք: Ապաքինվել է ևս 614 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 348 267: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 9 մարդ:
Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 5 237 անձ: Երկրում ընդհանուր պատվաստվել է 248 545 մարդ, օրական՝ 3 201: Կարանտինային գոտիներում ունեն 35 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 2 592-ը: Երեկ, հունիսի 24-ին, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 656 նոր դեպք, ապաքինվել՝ 861 պացիենտ: