f

Անկախ

14 մլն դրամի վնաս՝ պետպատվերի շրջանակում ատամնաբուժական ծառայությունների գործընթացում կատարված չարաշահումներով


ՀՀ առողջապահության նախարարությունից ստացված փաստաթղթերի հիման վրա պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է Արտաշատ քաղաքում գործող ատամնաբուժական ծառայություններ մատուցող փակ բաժնետիրական ընկերության կողմից՝ պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման համար հատկացված պետական միջոցների օգտագործման օրինականությունն ու հիմնավորվածությունը:

Դատախազությունից հայտնում են, որ պարզվել է, որ ՀՀ առողջապահության նախարարության եւ տվյալ ՓԲԸ-ի միջեւ 2016, 2017 եւ 2018 թվականներին կնքվել են բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների մատուցման մասին պայմանագրեր:

Պայմանագրով ընկերության կողմից ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ ներկայացված հաշվետվությունների արժանահավատությունը պարզելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարության կողմից նախորդ տարի կատարված ստուգումների, ապա նաեւ ՀՀ գլխավոր դատախազության կողմից դրանց առնչվող փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներով պարզվել է, որ 2016 թվականին՝ թվով 88, 2017 թվականին՝ թվով 168, եւ 2018 թվականին՝ թվով 219 ամբուլատոր քարտում բացակայել են մատուցված ծառայությունները հիմնավորող գրառումները՝ կապված պացիենտների առողջության, զննման եւ ստոմատոլոգիական կարգավիճակի, ինչպես նաեւ բուժման գործընթացի հետ:

Ընկերության ղեկավարությունը այլ եղանակներով, մասնավորապես, օգտագործված դեղորայքի եւ անհրաժեշտ նյութերի ծախսի միջոցով, եւս չի հիմնավորել վերոնշյալ 475 դեպքով պացիետներին պետպատվերի շրջանակներում բժշկական օգնություն մատուցած լինելու հանգամանքը:

Մինչդեռ Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալություն է ներկայացրել այդ 475 դեպքի համար փոխհատուցում ստանալու վերաբերյալ բովանդակային առումով կեղծ հաշվետվություններ, ինչի արդյունքում չհիմնավորված ծավալով ծառայությունների մատուցման դիմաց ընկերությանը պետական բյուջեից շուրջ 14 մլն ՀՀ դրամի չափով ֆինանսական միջոցներ են հատկացվել: 

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ձեռք են բերվել ընկերության համապատասխան պաշտոնատար անձի կողմից առերեւույթ պաշտոնական փաստաթուղթ կեղծելու, ակնհայտ կեղծ փաստաթուղթն օգտագործելու միջոցով իր կարգադրիչ լիազորություններն ընկերության շահերին հակառակ օգտագործելու արդյունքում պետությանը շուրջ 14մլն ՀՀ դրամի չափով վնաս պատճառելու հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

Գլխավոր դատախազություն

Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
Նկատողության համար ադրբեջանցին Մոսկվայում դանակահարել, սպանել է տեղի բնակչին
Իրանը բացահայտել է իսրայելական բոլոր միջուկային օբյեկտների գտնվելու վայրը. ԻՀՊԿ-ն զգուշացրել է Թել Ավիվին
Գերմանիայի ԱԳՆ-ն կանչել է ՌԴ դեսպանին՝ ռուսաստանցի գործակալների ձերբակալման առիթով
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ Մենենդես
ԼՂ հայերը պետք է ապահով վերադարձի հնարավորություն ունենան․ Զախարովա
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
Ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը 3 ներկայացուցիչ կունենա
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Արթիկում համաքաղաքացիների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 16-ամյա պատանին կալանավորվել է
4 պարզ հնարք խուսափելու վատ լուրերի կործանարար ազդեցությունից
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
«Կանցավիկների իշխանությունը». քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Ավելին
Ավելին