f

Անկախ

Առաջիկա օրերին Մոսկվայում հյուրընկալելու են Էրդողանին, քննարկելու են այդ հարցերը,նաև մեզ հետ կապված հարցեր, այդ թվում` Արցախը


Այն, որ Հայաստանում քաղաքականությունը վաղուց մահացել է, ակնհայտ է արդեն շատերին։ Այդուհանդերձ, երբեմն զարմանալ կարելի է, որ գոնե փորձագիտական դաշտում չեն քննարկվում կարևոր իրադարձություններ, որոնք անխուսափելիորեն ազդելու են մեր շուրջ տեղի ունեցող զարգացումների վրա։

Վերջին մի քանի օրերին համաշպարհային մամուլի թիվ մեկ թեման է Սև ծովում բրիտանական Defender ռազմանավի հետ կապված միջադեպը։ Հիշեցնեմ, ռուսները հայտարարում են, թե բրիտանացիները 3 կմ խախտել են ծովային սահմանը և հայտնվել ՌԴ տարածքային ջրերում։ Հատկանշական է, որ բրիտանական կողմը չի ճանաչում Ղրիմի անեքսիան, հետևաբար, և ռուսական ծովային սահմանի խախտումը։ Սա խնդրի քաղաքական բաղադրիչը, կա նաև ռազմական։ Defender֊ը համարվում է աշխարհի ամենաարդիական ռազմանավերից` սպառազինված համարյա իդեալական ՀՕՊ և հզորագույն հրթիռային համակարգերով, որ հնարավորություն է տալիս միաժամանակ հսկել 1000 օբյեկտ 400 կմ ռադիուսով։ Ռուսական СУ-24, օրինակ, բրիտանացիները կարող էին խոցել 120 կմ ռադիուսի վրա մինչև օդ բարձրանալը։

Փաստ է, որ չեն խոցել` չնայած նախազգուշացնող ռմբահարմանը։ Ինչևէ, Մոսկվան ակնհայտորեն դժգոհ է` միջադեպը որակելով որպես կոպիտ պրովակացիա, ինչի կապակցությամբ բրիտանական դեսպանին կանչել են արտգործ նախարարություն և պաշտոնական բողոքի նոտա հանձնել։

Ռուս֊բրիտանական անհամաձայնությունը ուկրաինական հարցում բավականին խորքային է, ի դեպ, ինչը տեսանելի էր դարձել դեռ անցյալ տարի, երբ պաշտոնական այցով Լոնդոնում Զելենսկու գտնվելու ժամանակ Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարի և բրիտանական կառավարության նախարար Ջերեմի Քվինի միջև ստորագրվել էր համաձայնագիր ուկրաինական ռազմածովային ուժերի համար երկու ռազմաբազայի կառուցման մասին։ Բրիտանիան հանդիսանում է ուկրաինական բանակի և նավատորմի արդիականցման ծրագրի խոշորագույն մասնակիցը։

Բնականաբար, բիտանացիների գործընկերն այս դաշտում Թուրքիան է, որ անօդաչուներ է մատակարարում ուկրաինացիներին և երկու կորվետ է կառուցում այդ երկրի ռազմական նավատորմի համար։

Ի՞նչ կապ ունի այս ամենը մեզ հետ։ Ուղիղ, տիկնայք և պարոնայք։ Առաջիկա օրերին Մոսկվայում հյուրընկալելու են Էրդողանին, ում հետ քննարկելու են այդ հարցերը, բնականաբար, նաև մեզ հետ կապված հարցեր, այդ թվում` Արցախը։

Կարծում եմ, դժվար չէ կռահել, որ քաղաքական դեգեներատիզմով ախտահարված իշխանություն ունեցող Հայաստանը հերթական անգամ հարսի դերում է հայտնվելու փեսային լավություն անելու հերթական գործարքում։

Վարդան Բալյան ՖԲ Գրառում Թուրքիա Ռուսաստան

Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Ավելին
Ավելին