f

Անկախ

Էրդողանի 800 մլրդ դոլարանոց նոր մեգանախագիծը․ կծանծաղի Սև ծովը, իսկ Մարմարա ծովը՝ կոչնչանա․ գիտնականներն ահազանգում են


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնի է խոշոր շինարարական նախագծերի հանդեպ իր կրքով: Ստամբուլում նոր օդանավակայանը, Թուրքիայի ամենամեծ մզկիթը, Բոսֆորի տակով անցնող թունելը. այս բոլոր կառույցները զրոյից կառուցվել են շատ կարճ ժամանակահատվածում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Սակայն Էրդողանի նոր նախագիծը՝ Ստամբուլի ջրանցքը, բոլորովին այլ շարքի նախագծի է պատկանում: Թուրքական իշխանությունները նախատեսում են՝ ոչ ավելի, ոչ պակաս, ստեղծել երկրորդ Բոսֆորը, ավելի ճիշտ՝ այս նեղուցի կրկնօրինակը։ Ստամբուլի արևմտյան ծայրամասում արհեստականորեն կառուցվելիք այս 45 կիլոմետրանոց ջրանցքը կանցնի Բոսֆորին զուգահեռ և կկապի Սև ու Մարմարա ծովերը: Նպատակը Բոսֆորի նեղուցը բեռնաթափելն է, որտեղ տարեցտարի փոխադրումներն ավելի ու ավելի ինտենսիվ են դառնում:

Ջրանցքի շինարարությունը պետք է սկսվի շուտով: 2020-ի մարտին սկսվեց ծրագրի առաջին փուլը. ներդրողների շարքում Մերձավոր և Միջին Արևելքից շատ դիմողներ կային:

Բայց Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն և մտավորական վերնախավն ու քաղաքային բնակչության մեծ մասը քննադատում են շինարարական ծրագիրը: Նոր ջրանցքի կառուցման դեմ հիմնական փաստարկը շրջակա միջավայրին վնասելն է: Չնայած Թուրքիայի Բնապահպանության նախարարությունը 2019-ի վերջին դրական փորձագիտական գնահատական տվեց նախագծին, սակայն անկախ գիտնականները կանխատեսում են ջրանցքի կառուցման սարսափելի հետևանքները:

DW-ին տված հարցազրույցում Ստամբուլի բնապահպանական ինժեներների պալատի նախագահ Մեգաթ Գյունեյն ասել է, որ «Ստամբուլի» ջրանցքն ամբողջությամբ կփոխի Թուրքիայի խոշորագույն 16 միլիոնանոց քաղաքի ջրամատակարարման իրավիճակը՝ փաստացիորեն այն կտրելով խմելու ջրի հիմնական աղբյուրներից, որոնք գտնվում են Բոսֆորի եվրոպական մասում։

«Մենք կկորցնենք եվրոպական կողմում խմելու ջրի հիմնական ջրամբարը, իսկ այնտեղ գտնվող Տերկոս լիճը կմտցվի ջրանցքի մեջ»,- ասված է ինժեներների զեկույցում։

Փոխարենը խմելու ջուրը քաղաքին կմատակարարվի Ստամբուլից 200 կմ հեռավորության վրա գտնվող ջրամբարից, ինչի համար կպահանջվի կյանքի կոչել ևս մեկ մեգանախագիծ՝ հսկայական ամբարտակի կառուցումը։ «Արդյունքում, սա կհանգեցնի այն բանին, որ քաղաքի բնակիչների համար ջրի վճարը կտրուկ կաճի»,- կանխատեսում է Գյունեյը։

Բացի այդ, Ստամբուլի ջրանցքի կառուցումը փաստացիորեն կոչնչացնի Բոսֆորի եվրոպական մասի էկոհամակարգը՝ բազմատեսակ բույսերի ու կենդանիների հետ միասին։ Թռչուններն այս տարածքն օգտագործում են ձմեռելու ու ձագեր ունենալու համար։ Ջրանցքի շինարարությունը կհանգեցնի այն բանին, որ նրանցից շատերը կհայտնվեն ոչնչացման եզրին։ Քաղաքի հյուսիսում նախագծի իրագործման համար կկտրվի 200 հազար ծառ, կոչնչացվի 136 քառակուսի կիոմետր գյուղատնտեսական նշանակության հող ու 13 կմ քառակուսի արոտավայր։

Սակայն սա էլ ամենը չէ․ վտանգի տակ կհայտնվի Մարմարա ծովի էկոհամակարգը, ուր, նոր ջրանցքի կառուցման դեպքում, կթափվի ավելի աղի ու թթվածնով ավելի քիչ հագեցած Սև ծովի ջուրը։ Այժմ դա տեղի է ունենում աննշան ծավալով՝ շնորհիվ Բոսֆորում առկա տարբեր ուղղությունների հոսանքների։

Ստամբուլի ջրանցքի հայտնվելուց հետո մասնագետները մեծ հավանականությամբ վտանգ են տեսնում, որ Սև ծովը կսկսի ծանծաղել, իսկ Մարմարա ծովը՝ ոչնչանալ։ Բայց մինչ այժմ ոչ մի հակափաստարկ չի կարողացել կանգնեցնել այս մեգանախագիծը: Չէ՞ որ դրա շրջանակում, բացի բուն ջրանցքից, նախատեսվում է կառուցել նաև նոր բնակելի տարածքներ: Կառավարության զեկույցում նշված է, որ ջրանցքի երկայնքով կկառուցվի 1,2 միլիոն բնակչությամբ բնակավայր:

Այս նպատակի համար շինարարական ընկերություններին կտրամադրվի 83 քառակուսի կիլոմետր տարածք: Ընդհանուր առմամբ, ըստ Գյունեյի, Ստամբուլի ջրանցքի նախագիծը հսկայական շահույթներ կբերի ներդրողներին: «Ջրանցքի շինարարության ընթացքում շահույթը կարող է հասնել 800 միլիարդ դոլարի: Բայց դրանից կշահի միայն էլիտան: Սովորական մարդիկ կարտաքսվեն այս տարածքից: Կենդանիները նույնպես կկորցնեն իրենց բնակավայրերը»,- ասել է փորձագետը: 
 

Թուրքիա Ռեջեփ Թայիփ Էրդողան Աշխարհում Էկոլոգիա

Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
«Ժողովուրդ».ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է
«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել
«Փաստ». Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում
«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի իշխանությունները ձախողել են
Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ
«Հրապարակ». Արցախի վերնախավը հավաքվել էր
«Փաստ». Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ
«Ժողովուրդ». Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին
«Փաստ». Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով
«Հրապարակ». Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում
Ավելին
Ավելին