f

Անկախ

Ալիևը հայտարարել է, թե Բաքուն մեծացնում է բանակի հզորությունները և Հայաստանին առաջարկել մոռանալ Լեռնային Ղարաբաղ արտահայտությունը


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 26-ին ԶՈՒ-ի օրվա առթիվ ադրբեջանական բանակի ղեկավարության և անձնակազմի հետ հանդիպմանը մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել

 Մասնավորապես, տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանը շարունակելու է ավելացնել բանակի հզորությունները, և «Հայաստանը դա պետք է գիտակցի»։

«Մեր ռազմական հզորությունը կմեծանա։ Պատերազմի ավարտից հետո տրվել են համապատասխան հանձնարարականներ, ստորագրվել են նոր պայմանագրեր, սկսվել է ժամանակակից տեխնոլոգիաների հիման վրա նոր զինատեսակների, տեխնիկայի ձեռքբերման գործընթաց»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Նա նաև հայտարարել է, որ հաստատվել են զինված ուժերի կառուցվածքային բարեփոխումները։ «Կարող եմ ասել, որ զինված ուժերի, բանակի թվաքանակն ավելանալու է։ Ճիշտ վերլուծելով Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքները՝ մենք կավելացնենք մեր ռազմական հզորությունը։ Հայաստանը, եթե չհրաժարվի մեր նկատմամբ թշնամական քաղաքականությունից, ապա չի կարողանա վերականգնել ոչ միայն ռազմական ուժը, բանակը, նաև կունենա սահմանափակ հնարավորություններ՝ տնտեսական ակտիվության վերականգնման համար»,- ասել է Ալիևը։ Բացի այդ, Ադրբեջանի նախագահը Հայաստանին առաջարկել է «մոռանալ Լեռնային Ղարաբաղ արտահայտությունը»։ «Հայաստանն ունի մեկ ճանապարհ՝ հարաբերությունները կարգավորել իր հարևանների հետ, հրաժարվել տարածքային պահանջներից և ընդհանրապես չօգտագործել Լեռնային Ղարաբաղ արտահայտությունը»,- հայտարարել է Ալիևը։ Նա կրկին ադրբեջանական թեզն է առաջ տարել, որ Լեռնային Ղարաբաղ տարածքային միավոր գոյություն չունի, Լեռնային Ղարաբաղի հակամարտություն հասկացություն՝ ևս։ Ադրբեջանի նախագահը նաև խոսել է հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի մասին։ Նա նշել է, որ սահմանների դելիմիտացիայի համար պետք է ստեղծվի աշխատանքային խումբ, աշխատանքներ տարվեն Հայաստանի հետ՝ խաղաղության պայմանագրի պատրաստման ուղղությամբ։ «Ես մեկ անգամ չէ, որ հայտարարել եմ և մեկ անգամ էլ ուզում եմ ասել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է, Հայաստանը դա պետք է ընդունի և մեզ հետ աշխատի սահմանների որոշման ուղղությամբ»,- ասել է Իլհամ Ալիևը։
 

Արցախյան հիմնախնդիր Ադրբեջան Իլհամ Ալիև

Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատի կանանց անհատական ԵԱ-ում
Բռնցքամարտիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան
Եվ սա՞ էր հայերի ուզածը. Военкор Котенок
«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Իսրայելը հարվածել է Իրանին
«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Ավելին
Ավելին