f

Անկախ

Մերկելը կփորձի արգելել բրիտանացիների մուտքը ԵՄ անդամ երկրներ


Times-ը գրում է, որ այսօր Գերմանիան կփորձի արգելել ԵՄ անդամ երկրներ բրիտանացիների մուտքը՝ անկախ այն բանից՝ նրանք պատվաստվա՞ծ են կորոնավիրուսի դեմ, թե՝ ոչ։ Ըստ Մերկելի՝ Բրիտանիան վտանգ է ներկայացնում մյուս եվրոպացիների առողջության համար՝ այնտեղ տարածված կորոնավիրուսի «Դելտա» շտամի պատճառով։

Ծրագիրը, որը կքննարկվի ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների և առանձին երկրների ղեկավարների հետ ճգնաժամային հանձնաժողովի նիստում, հավանաբար, կհանդիպի Հունաստանի, Իսպանիայի, Կիպրոսի, Մալթայի և Պորտուգալիայի դիմադրությանը, որոնք առանց այն էլ անտեսում են ԵՄ տեղաշարժման անվտանգության կանոնները՝ թույլ տալով բրիտանացի զբոսաշրջիկների մուտքն իրենց երկիր, ինչից մեծապես կախված է այս երկրների տնտեսությունը: Ֆրանսիայի նախագահն իր հերթին սատարել է Անգելա Մերկելին՝ նախազգուշացնելով, որ Հյուսիսային Եվրոպան իրեն տեղաշարժման ներքին սահմանափակումներ մտցնելու իրավունք է վերապահում։

Էմանուել Մակրոնը հայտարարել է խնդրին «ներդաշնակ» մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտության մասին՝ շեշտելով, որ նոր սահմանափակումները պետք է հիմք դառնան նոր համաեվրոպական պատվաստումների անձնագրի ներդրման համար։ Ի պատասխան՝ Բրիտանիայի կառավարությունում աղբյուրները նշել են, որ Մերկելը, կարծես, հայտնվում է ավելի խորը մեկուսացման մեջ՝ հավելելով, որ շատ երկրներ կզգան, որ կարող են ինքնուրույն որոշումներ կայացնել, այլ ոչ թե սպասել, թե երբ դա իրենց փոխարեն կանի Բեռլինը: Հաջորդ ուրբաթ Բորիս Ջոնսոնը մտադիր է իր նստավայրում հանդիպել Գերմանիայի կանցլերի հետ և փորձել համոզել նրան՝ հրաժարվել այս վիճահարույց որոշումից:
 

Մեծ Բրիտանիա Աշխարհում Գերմանիայի ԱԳՆ Անգելա Մերկել

Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Սևանում հրկիզել են «Audi A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին
Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, ստրուկների շրջանն է եկել. Մանվել Եղիազարյան
Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ)
Կա արտաքին սատարում այս իշխանություններին․ Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու՝ ընդդիմության փորձերի մասին
Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրն ու 2 թոռը տեղափոխվել են հիվանդանոց
Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը
Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել
Մերժիր գժին. Բողոքի ակցիա Հանրապետության հրապարակում,լուսանկար
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին հավաքվում են ՁՊՎ-ի մոտ. հայտարարություն
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը
Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
Այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով. Հայտարարություն
ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ
Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ
Ավելին
Ավելին