Las Vegas Sun պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ Նևադա նահանգի զվարճանքի բոլոր օբյեկտները, որոնց թվում նաև խաղատները պետք է փակվեն, որպեսզի կանխեն նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը։ Այդ մասին ասել է նահանգի նահանգապետ Սթիվ Սիսոլակը: Գրում է Gazeta.ru-ն:
Խաղատների և զվարճանքի այլ օբյեկտների, որոնց թվում ռեստորանների, մարզասրահների, բարերի և առևտրի կենտրոնների աշխատանքը կդադարեցվի 30 օրով, նշել է նահանգի ղեկավարը:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Յուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի կորոնավիրուսն է դարձել;
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին: